Ընդդիմադիր երիտասարդները փակել են Երեւանի Կիեւյանի կամուրջը: Նրանք վանկարկում են՝ «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան», «Դավաճն, հեռացիր», «Նիկոլ, դավաճան»:
Ոստիկանները սկսեցին հրելով դուրս բերել ակցիայի մասնակիցներին փողոցից: Ի վերջո, ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհը եւ վերականգնել երթեւեկությունը:
Այստեղ էր նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, ով նշեց, որ պետության փողերը ոչ թե գնում են Արցախի պաշտպանությանը, այլ Նիկոլին հասարակությունից պաշտպանելուն, կարմիրբերետավորներին աշխատավարձ տալուն: «Սրա համար Նիկոլը պատասխան է տալու, սա իրեն չի փրկելու»:
Մեկ այլ մասնկից էլ ասաց. «Ճանապարհները Երեւանում փակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ Շուշիի, Հադրութի ճանապարհները փակ են»:
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 26-ին, երեկոյան ժամը 19.30-ին, Կայարանից՝ Սասունցի Դավթի արձանի մոտից, կմեկնարկի «Դիմադրության շարժման» իրազեկման ակցիան։