f

Անկախ

Եկեք բոլորս լինենք ուժեղ ու հպարտ ՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, որը սակայն երբեք չի դադարել ապրել ու ստեղծագործել


Սիրելի բարեկամներ,

Այսօր` Ապրիլի 24-ին, մենք հիշում ենք ցեղասպանության 107-րդ տարին: Իրադարձություն՝ որն արմատապես փոխեց մեր ազգի ուղին: 1915 թվականին իմ և ձեզ նման մարդիկ Թուրքիայի ջանքերով արտաքսվեցին մեր նախնիների հողերից, սպանվեցին կամ ստիպված եղան հարմարվել այլ ազգերի ու մշակույթների հետ ձուլմանը։

Որպես ազգ մենք սովորցինք մի դառը ճշմարտություն. շատ քչերին է մտահոգում անարդարությունն ու չարիքը, եթե հենց իրենց չի ուղղված կամ անմիջականորեն չի բախվում իրենց շահերին:

Ոմանց համար այս փաստը կարող է հուսահատեցնող լինել, բայց ես հավատում եմ, որ այն կարող է աշխատել մեր օգտին.Դավիթը դուրս եկավ Գողիաթի դեմ, հասկանալով, որ անհամեմատ փոքր է, և որ իր միակ առավելությունն իր քաջությունն է: Մենք՝ հայերս, պատառոտված, թուլացած, ամբողջովին կամավորներից կազմավորված բանակով, պաշտպանեցինք ապրելու մեր իրավունքը՝ 1918-ի Սարդարապատի ճակատամարտում՝ հետ մղելով հայությունն իսպառ բնաջնջելու մոլուցքով տարված թուրքական մեծաթիվ բանակը:

Գոյատևման վտանգը միշտ էլ հետապնդել է մեզ: Եվ ինչպես ցույց տվեցին վերջին տարիների իրադարձությունները, մեր թշնամիները երբեք չհրաժարվեցին իրենց նկրտումներից՝ փորձելով կյանքի կոչել Օսմանյան կայսրությունը։

Դժվար է հայ լինել ու հայ մնալ: Քանի դեռ հիշում ենք ու պահպանում մեր ինքնությունը՝ մշակութային, կրոնական, պատմական առումով, բախվում ու բախվելու ենք մեզ դարեր շարունակ հետանպնդող վտանգին:

Եկեք բոլորս լինենք ուժեղ ու հպարտ ՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, որը սակայն երբեք չի դադարել ապրել ու ստեղծագործել: Մենք պիտի շարունակենք ցույց տալ մեր գոյությամբ, որ չնայած մենք փոքր ազգ ենք, միևնույնն է, կարող ենք և պիտի պայքարենք արդարության համար, շարունակելով հարգել մեր ավանդույթները և միասնական լինելով որպես մեկ ազգ՝ Ստեփանակերտից մինչև Երևան։

Լևոն Արոնյան ՖԲ Գրառում Հայոց Ցեղասպանություն Հայաստան

Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հայ-բելառուսական խանութներում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել. այն ոչնչացվել է
Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Ավելին
Ավելին