Ապրիլի 18-ից 24-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 411 դեպք, որից 174-ը արտակարգ, այդ թվում՝ 103 հրդեհի, 2 փլուզման, 6 ինքնասպանության փորձի դեպք, 44 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 145 կենցաղային կանչ. տուժել է 82 մարդ։
ԱԻՆ-ից հայտնում են, որ նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 8 մահ:
Արձանագրվել է թունավորման 13 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 9 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 15 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 9 տրանսպորտային միջոց: