f

Անկախ

Մարուքյանը պետք է անհապաղ ազատվի պաշտոնից


Ի լուսավորումն խավարագիտության և …մտության. Մարուքյանը պետք է անհապաղ ազատվի պաշտոնից

ՀՀ վարչապետի որոշմամբ (զուտ մատնանշում եմ իրավական ակտի տեսակը) 14.03.2022 թվական 269-Ա` Էդմոն Մարուքայնը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան` մոտ 700.000 դրամ աշխատավարձով (չհաշված պարգևավճարները):

Համաձայն «Հանրային ծառայության մասին» և «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքների` Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը համարվում է դիվանագիտական ծառայության պաշտոն:

«Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` դիվանագետն իրավունք չունի խախտելու քաղաքական զսպվածության սկզբունքը` զբաղվելու կուսակցական գործունեությամբ կամ իր ծառայողական դիրքը կամ աշխատանքային միջոցներն օգտագործելու կուսակցությունների կամ հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար կամ նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու կամ իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու:

Նույն հոդվածի համաձայն` դիվանագիտական պաշտոնի նշանակվելուց հետո մեկ ամսվա ընթացքում դիվանագետը պարտավոր է ապահովել անհամատեղելիության պահանջների կատարումը:

Ավելին` նույն օրենքի 40-րդ հոդվածի համաձայն դիվանագիտական ծառայության պաշտոնից ազատվելու հիմք է նաև անհամատեղելիության պահանջը, որն առկա է Էդմոն Մարուքյանի մոտ: Թե ինչն է պատճառ հանդիսացել, որ միմյանց ամենավուլգար, գրեթե հայհոյանք հիշեցնող ձևակերպումներով իրենց ելույթներում և կուլիսային զրույցներում միմյանց հասցեին արտահայտվող և զմիմյանս արժանի կողմերին հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնի հարցում նման գործարքի գնալ, դա այլ հարց է: Փաստ է այն, որ ըստ օրենքի` նրան նման պաշտոնի շնորհ արած անձը` Նիկոլ Փաշինյանը պարտավոր է Էդմոն Մարուքյանին անհապաղ ազատել զբաղեցրած պաշտոնից:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին խնդրում եմ սույն գրառումը ընդունել որպես վարույթ հարուցելու մասին հաղորդում:

Ռոբերտ Հայրապետյան ՖԲ Գրառում Էդմոն Մարուքյան Հայաստան քաղաքականություն դիվանագիտություն

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին