f

Անկախ

Բնակարանային գողություններն էականորեն նվազել են. դատախազություն


ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում, ՀՀ ոստիկանության տեղեկատվական կենտրոնից ստացված տվյալների հիման վրա, ամփոփվել են 2022թ. առաջին եռամսյակում բնակարանային գողությունների դեպքերի և դրանց բացահայտման ընդհանուր միտումները: Վիճակագրությունը փաստում է, արձանագրվել են շոշափելի դրական արդյունքներ: Այս մասին տեղեկանում ենք դատախազությունից:

Մասնավորապես, 2022թ. 1-ին եռամսյակում հանրապետությունում արձանագրվել է բնակարանային գողության 284 դեպք, այն պարագայում, երբ 2021թ. նույն ընթացքում գրանցվել էր նման 325 դեպք, այսինքն դեպքերը նվազել են 41-ով կամ 12,6%-ով:

Դրան զուգահեռ, 2021թ. առաջին եռամսյակում արձանագրված բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը կազմել էր 41,6%, մինչդեռ 2022թ.՝ 51,6%: Այսինքն բացահայտման ցուցանիշը աճել է 10 տոկոսային նիշով:

Ընդ որում՝ այս հանցատեսակի դեմ պայքարի արդյունավետության դրական միտումները շարունակվում են 2020թ.-ից: Եթե ողջ 2020թ. ընթացքում, նախորդող տարվա համեմատ, բնակարանային գողությունների դեպքերը նվազել են 25.8%-ով, ապա 2021թ.-ին՝ 2020-ի համեմատ՝ 5.2%-ով: Զուգահեռաբար եթե 2020թ. բացահայտվել է բնակարանային գողությունների դեպքերի 26.7%-ը՝ 2019 թվականի 21.1%-ի համեմատ, ապա 2021թ. բացահայտումը կազմել է 27.2%՝ 2020թ. 26.7%-ի դիմաց:

2022թ. այս միտումների շարունակումը կարևոր է նրանով, որ եթե 2020թ. բնակարանային գողությունների նվազման, դրանց բացահայտման դրական արդյունքների վրա մեծապես ազդել էր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների բերումով քաղաքացիների կողմից իրենց բնակության վայրերում մնալու հանգամանքով, ապա 2021թ. և հատկապես 2022թ. իրողությունների հիմնական պատճառն ակնհայտորեն հանցատեսակի դեմ պայքարը դեռևս 2019թ. ՀՀ դատախազության կողմից որպես առաջնահերթություն հռչակելն է, դրա շրջանակներում հանցագործությունների նախականխման, տաք հետքերով բացահայտման, կատարվող քննությունների, դրանց նկատմամբ դատախազական հսկողության որակի և արդյունավետության բարելավմանն ուղղությամբ նախաձեռնված համալիր և հիմնարար միջոցառումների իրականացումը: 

Մասնավորապես, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ դատախազության ստորաբաժանումները երեք տարի շարունակ իրականացնում են այս հանցատեսակի առումով առավել ռիսկային և խոցելի բնակտարածքների քարտեզագրում: Վեր են հանվում արձանագրվող դեպքերին նպաստած պատճառները, որոնց վերացման նպատակով դատախազների կողմից կոնկրետ առաջարկություններով միջնորդագրեր և հաղորդումներ են ուղղվում պատկան մարմիններին:

Բացի այդ, ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների, շենքերի կառավարման մարմինների ներգրավմամբ հանցավորների կողմից ամենաշատն օգտագործվող ճանապարհներին, դրանց հանգուցային կետերում տեղադրվում են տեսանկարահանող սարքեր: Չնայած սպասվածից ավելի դանդաղ ընթացքին, այնուամենայնիվ, բազմաբնակարան շենքերի մուտքերը կահավորվում են կոդավորված փականներով դռներով, լուսավորության, տեսահսկման սարքերով: Ոստիկանության կարգախմբերը համեմատաբար ավելի ուժեղացված ծառայություն են իրականացնում հանցավորներին հետաքրքրող թաղամասերում, բնակտարածքներում:  

Դատախազությունում իրականացված ուսումնասիրությունները փաստել են, որ բնակարանային գողությունների բացահայտման ցածր ցուցանիշները նաև պայմանավորված են եղել ոչ պատշաճ քննություններով, հատկապես անհրաժեշտ և անհապաղ կատարման ենթակա քննչական գործողություններն ուշացնելու, մակերեսային կատարելու, քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինների միջև ոչ բավարար համագործակցության, վերջիններիս առանց գործի համար կարևոր հանգամանքների մասին շեշտադրումների հանձնարարություններ տալու, հափշտակված գույքը հայտնաբերելուն ուղղված պատշաճ միջոցառումներ չիրականացնելու հանգամանքներով։

Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում վերհանվել են վերոնշյալ բոլոր խնդիրները, որի արդյունքում Դատախազությունում մշակվել և 2021թ. շրջանառության մեջ է դրվել բնակարանային գողությունների քննության մեթոդական ուղեցույց: Դրանում բնակարանային գողությունների կրիմինալիստիկական բնութագրի, վերահսկողության ընթացքում վեր հանված գործնական խնդիրների վերլուծությամբ սահմանվել են քննության պլանավորման առանձնահատկությունները, հնարավոր քննչական վարկածները, դրանք ստուգելուն, հանցագործությունները բացահայտելուն, այն կատարած անձանց հայտնաբերելուն ուղղված առաջնային և հիմնական միջոցառումները, անհետաձգելի քննչական գործողությունները, դրանց տակտիկական առանձնահատկությունները և այլն:

Հետաքննության, նախաքննության և դատախազության աշխատակիցների կողմից հիշյալ մեթոդական ուղեցույցի կիրառմամբ, ինչպես նաև բնակիչների, իրավասու մարմինների հետ՝ դատախազության կողմից նախանշված կանխարգելիչ միջոցառումների հետագա անխափան շարունակմամբ բնակարանային գողությունների դեմ քրեաիրավական պայքարը կդառնա առավել արդյունավետ:

Հայաստան Գլխավոր դատախազություն

Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ավելին
Ավելին