f

Անկախ

Տավուշում ավելի ծանր է լինելու, քան Սյունիքում է, եթե այստեղ սահմանային տեղաշարժեր լինեն. Գեղամ Նազարյան


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանն ու Ասպրամ Կրպեյանը  մի խումբ իջևանցիների հետ երթով Իջեւանից շարժվել են դեպի Երևան։

Գեղամ Նազարյանը ներկայացրեց, թե իօնչու են հենց այստեղից սկսում երթը. «Սա այն կետն է, որը Երևանը  կապում է Բերդի, Նոյեմբերյանի տարածաշրջանների հետ, գնում է դեպի Ղազախ ու Թբիլիսի։ Քիչ այն կողմ այն թումբը, որ երեւում է, այդ թումբը իր բավակն մեծ հարակից տարածքով այսօրվա վարչախմբի ղեկավարը երազում է հանձնել, նվիրել Ադրբեջանին: Չգիտես ինչու, իր մոտ այդպիսի սեւեռուն միտք է առաջացել: Այդ տարածքը հանձնելուց հետո, անկլավի երազանքը եթե կատարվի, իսկ ես վստահեցնում եմ, որ դա չի կատարվելու, մենք կտրվելու ենք, լավագույն դեպքում թույլտվություն ենք ստանալու դեպի Ադրբեջան ու Շամշադին, Նոյեմբերյան ու Վրաստան գնալ բացառապես ադրբեջանցի զինվորի բարի կամքի դեպքում: Մենք դրա համար մեր երթը սկսում ենք այստեղից, որ հանրության ուշդրությունը եւս մեկ անգամ բեւեռենք, թե ինչու ենք երթը դեպի Երեւան սկսում այստեղից»,-ասաց նա:

Գեղամ Նազարյանը ընդգծեց, որ եթե թույլ տան ՆիկոլՓաշինյանը ղեկավարի Հայաստանը, ապա Հայաստանորպես այդպիսին չի լինելու. «Անունը լինելու է, բայց իրականում չի լինելու: Տեսեք, Սյունիքում ինչ խայտառակ վիճակ է, բայց ավելի ծանր է լինելու այստեղ, եթե սահմանային տեղաշարժեր լինեն: Դրա համար մենք եւս մեկ անգամ շեշտում ենք, որ բլոր խնդիրները լուծելու բանալին այս վարչախմբի հեռացումն է»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտյան ընդդիմությունը Իջեւանից սկսել է իր երթը դեպի Երեւան: Նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ առավոտյան 11։00-ին, Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան։ «Առաջիկայում նման երթեր կմեկնարկեն Հայաստանի այլ մարզերից ևս։ Մի քանի օր անց մենք տարբեր ուղղություններով Երևան ժամանած մեր հայրենակիցներին կդիմավորենք մեր մայրաքաղաքի սրտում»,-նշել էր նա:

Հայաստան Գեղամ Նազարյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին