Բունդեսլիգայի 31-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթել է «Բորուսիային» ու նվաճել է 2022 թվականի Բունդեսլիգայի առաջնության չեմպիոնի կոչումը։
Մյունխենյան թիմի կազմում գոլի հեղինակ են դարձել Գնաբրին, Լևոնդովսկին ու Մուսիալան: Դորտմունդցիների միակ գոլը խփել է Չանը:
Այս հաղթանակից հետո «Բավարիան» միավորների քանակը հասցրել է 75-ի ու անհասանելի դարձել երկրորդ տեղում գտնվող «Բորուսիայի» համար: Դորտմունդյան թիմն ունի 63 միավոր: