f

Անկախ

Փաշինյանը դեռ ամեն ինչ չի հանձնել. REGNUM


Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է ընդգրկվել Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության պայմանագրում: Այլ հարց է, որ բանակցային գործընթացի կարգավիճակը կարող է բարձրանալ մինչև պետությունների, ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, առաջնորդների և ԱԳՆ-ների ղեկագվարների մակարդակին: Եվ բնավ փաստ չէ, որ այդ նոր ձևաչափերի իրադարձությունները կզարգանան Ադրբեջանի համար բարենպաստ սցենարով:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը բանակցություններ ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Սա զարմանալի չէ, քանի որ այդ երեք զրույցներում քննարկվել են Անդրկովկասի իրավիճակը և հայ-ադրբեջանական հարաբերությունները, հատկապես Բրյուսելում նույն այդ Միշելի միջնորդությամբ Ալիևի և Փաշինյանի հանդիպումից հետո:

Զարմանալին դրանից հետո սկսվեց: Պուտին-Միշել բանակցությունների մասին Կրեմլի մամլո ծառայության հաղորդագրությունում ասվում է հետևյալը.

«Արծարծվել են նաև Լեռնային Ղարաբաղում կայունության և անվտանգության ապահովման թեմաները, ընդսմին հաշվի առնելով վերջերս Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ Վլադիմիր Պուտինի և Շառլ Միշելի շփումները: Հաստատվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հիմնարար եռակողմ պայմանավորվածությունների հետևողական կատարման սկզբունքային նշանակությունը: Այդ համատեքստում Ռուսաստանի նախագահը հայտնել է ձեռնարկվող քայլերի մասին՝ ուղղված  տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման նախագծերի իրականացմանը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանազատման  գործընթացի գործարկմանը և երկու երկրների խաղաղության պայմանագրի մշակման բանակցություններին»:

Սրանից մասնավորապես հետևում է, որ հատկապես  Մոսկվան է  «երկու երկրների խաղաղության պայմանագրի մշակման» քայլեր ձեռնարկում: Սակայն Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունն Ալիև-Միշել բանակցությունների մասին իր հաղորդագրության մեջ այլ հայեցակետեր է նշում.

«Պետության ղեկավարն ասաց, որ բրյուսելյան հանդիպման արդյունքների համաձայն՝ ադրբեջանական կողմը որոշել է հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման ազգային հանձնաժողովի կազմը, երկու կողմերի խաղաղության պայմանագրի պատրաստման պատվիրակության կազմը և պատրաստ է հակառակ կողմի հետ բանակցություններին «Բաքու-Երևան» ձևաչափով: Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է այն հինգ սկզբունքների հիմք ընդունելը, որոնք Ադրբեջանը ներկայացրել է խաղաղության պայմանագրի բանակցությունների համար»:

Այսինքն՝ Բաքվի վարկածով ստացվում է, որ այնուամենայնիվ խաղաղության պայմանագրի ստորագրման նախագիծն իրականացվում է ԵՄ-ի միջնորդական ջանքերով Ալիևի և Փաշինյանի բրյուսելյան պայմանավորվածությունների հիման վրա, սակայն  «Բաքու-Երևան» ձևաչափով: Ինչպես տեսնում ենք, Ռուսաստանի՝ որպես հակամարտության միջնորդի դերն առհասարակ չի նշվում: Ինչ վերաբերում է Փաշինյանի մամլո ծառայությանը, ապա սրա հաղորդագրությունը բավական հակիրճ է.

«Զրուցակիցները քննարկել են Բրյուսելում ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Հայաստան-ԵՄ հարաբերությունների մի շարք օրակարգային հարցեր»:

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասին առհասարակ չի հիշատակվում, թեպետ ապրիլի 19-ին Նովո Օգարևում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ «Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական դաշնակից գործընկերը» և «առանցքային դեր է խաղում տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման խնդրում»: Սակայն նույն կերպ նշված չէ Լեռնային Ղարաբաղը, ինչն արված էր ռուսական հաղորդագրությունում: Սրանից բխում է գլխավոր եզրակացությունը. Հայաստանը բեկումնային  պահ է ապրում որոշումներ ընդունելու համար: Պարզ է, որ  Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հինգ կետերի հիման վրա նշանակում է Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության հաստատում, ինչպես նաև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման անցկացում: Ընդ որում, Ադրբեջանն առաջարկում է հայկական կողմին դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բացել տրանսպորտային հաղորդակցություններ և սկսել լիարժեք համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

Հնարավոր է, որ Փաշինյանը հոգեբանորեն, մանավանդ երկրորդ ղարաբաղյան պատերազմի պարտությունից հետո, պատրաստ է դեպքերի նման ընթացքին, բայց քաղաքականապես շատ դժվար կլինի դա անել՝ առանց ազգային պատմության մեջ որպես «Ղարաբաղի դավաճան» մտնելու ռիսկի: Այդ ուղղությամբ նրա գործողություններին կարող էր ազատություն տալ Բաքվի՝ Լեռնային Ղարաբաղի հայկական անկլավի ճակատագրի մասին որոշումը, որից նա առայժմ ձեռնպահ է մնում: Ուստի նման իրավիճակում Ադրբեջանի և Հայաստանի բանակցային գործընթացը, Ռուսաստանի միջնորդությամբ կամ առանց նրա՝ ԵՄ-ի մասնակցությամբ, կարող է ձգվել մինչև անսահմանություն: Մեր կարծիքով՝ այդ գործընթացը զարգացման կողմը թեքելու ձգտումով էին հատկապես  պայմանավորված ֆրանսիացի դիվանագետ Բրիս Ռոքֆեյի և ամերիկացի Էնդրյու Շոֆերի այցերը Երևան: Պատահական չէ, որ սկզբում հայկական ԶԼՄ-ները նրանց ներկայացնում էին որպես Մինսկի խմբի համանախագահներ, այնինչ հետագայում պարզվեց, որ նրանք օժտված են նոր հատուկ լիազորություններով այն պատճառով, որ հրաժարվել են աշխատել Ռուսաստանի հետ այդ ձևաչափով: Դա, Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի խոսքով, «ոչնչացնում է Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտների կարգավորման մեխանիզմը»: Բաքուն ծափահարում է այդ գործընթացը, չէ՞ որ ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Այդ կապակցությամբ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն արձանագրում է. «Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարություններում ասվում է նաև, որ տարածաշրջան ուղարկվող ներկայացուցիչներն արդեն ոչ թե համանախագահների, այլ ուրիշ կարգավիճակ ունեն: Դա անհնարին է դարձնում Մինսկի խմբի աշխատանքը նման ձևաչափով»: Այդպես է, բայց դա չի նշանակում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը չի ընդգրկվելու Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության պայմանագրի համատեքստում: Այլ հարց է, որ բանակցային գործընթացի կարգավիճակը կբարձրանա պետությունների, ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, առաջնորդների ու ԱԳՆ-ների ղեկավարների մակարդակին: Եվ բնավ փաստ չէ, որ իրադարձություններն այդ նոր ձևաչափերում կզարգանան Ադրբեջանի համար բարենպաստ սցենարով:

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝  ИА REGNUM

Տարածաշրջան Հայաստան Ադրբեջան Արցախ Ռուսաստան Եվրոպական միություն

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին