f

Անկախ

Չկա ավելի մեծ թշվառություն, քան հայրենիքի կորուստը. թե՛ ցեղասպանության անմեղ զոհերին, թե՛ ապագա սերունդներին մենք ուժեղ Հայաստան և Արցախ ենք պարտք. ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախումբ


Ապրիլ 24-ին աշխարհի բոլոր անկյուններում ոգեկոչում են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը և մատուցում հարգանքի տուրք։ Ցավոք, 107 տարի անց ցեղասպանության հետևանքները շարունակում են վտանգել հայության հավաքական գոյությունը, ինչպես նաև խաթարել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Գրեթե մեկ դար անց, ողջ Արևմտյան Հայաստանի կորստից հետո մենք կրկին կանգնած են հայրենազրկման լրջագույն վտանգի առաջ։ Այս մասին ասված է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի Հանձնախմբի տարածած հայտարարության մեջ:

Թուրք-ադրբեջանական տանդեմի ուղղակի թիրախն Արցախն է՝ մեր հայրենիքի այն հատվածը, ուր մեր արմատներն ունեն 3000 տարվա պատմություն, ուր հայոց ինքնիշխանությունը կանգուն է եղել նույնիսկ ամենադժվարին ժամանակահատվածում։ Սակայն հստակ է, որ ըստ էության, թուրք-ադրբեջանական տանդեմի գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետությունը հնարավորինս թուլացնելն է։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ անպատիժ մնալու դեպքում ոճրագործը կրկնում է իր արարքը։ Թուրքիայի իշխանությունները ոչ միայն շարունակում են ժխտել Հայոց ցեղասպանությունը, այլն նաև 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց գործուն մասնակցությունն ունեցան Ադրբեջանի կողմից Արցախում բնիկ հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտում իրականացնելու մեջ։

Ապրիլի 24-ը մեզ համար ոգեկոչման օր լինելուց զատ նաև հայ ազգի աներևակայելի տոկունությունն ու կենսունակությունը խորհրդանշող օր է։ Եվ հետևաբաև այն պետք է դառնա աննկուն պայքար ու անկոտրում կամք խորհրդանշող օր։ Այն պետք է շարունակաբար մեզ հիշեցնի, որ ամեն օր պարտավոր ենք պայքարել հանուն Հայաստանի Հանրապետության և Արցախի հզորացման, ամեն մեկս մեր տեղում, ամեն մեկս անելով մեր առավելագույնը։

Չկա ավելի մեծ թշվառություն, քան հայրենիքի կորուստը։ Ոչ մի նյութական բարեկեցություն կամ հաջողություն դրսում չի կարող երբևէ լցնել այն դատարկությունը, որին առերեսվում է անհայրենիք մարդը։ Թե՛ ցեղասպանության անմեղ զոհերին, թե՛ ապագա սերունդներին մենք ուժեղ, ծաղկուն Հայաստան և Արցախ ենք պարտք։ Այժմ, թեև թուլացած և ծնկի եկած, բայց մենք դեռևս ունենք պետականություն, որը պարտավոր ենք փայփայել ու ոտքի կանգնեցնել։

Ապրիլի 24-ը նաև խորհելու օր է, թե որպես ազգ հավաքական ուժերով ինչ պետք է անենք, որպեսզի հարատևենք, զորանանք և թույլ չտանք նման աղետալի ճգնաճամի կրկնությունը հայության համար և մեծ դժվարությամբ ձեռք բերված մեր պետականության համար։ Ուժեղ և կենսունակ սփյուռք ունենալու առաջին և ամենագլխավոր նախապայմանը ուժեղ Հայաստանի Հանրապետություն և Արցախ ունենալն է։ Հայաստանի Հանրապետությունը և Արցախն են այն կենարար ակունքը, որից սնվում է և պետք է շարունակի սնվել սփյուռքը։ Որքան ուժեղ լինի Հայաստանը, ներառյալ Արցախը այդքան ուժեղ կլինի սփյուռքը։ Պետք է հստակ քայլերով և օրնիբուն աշխատենք մեր պետականության հզորացման և կայացման ուղղությամբ։ Պարտավոր ենք անել ամեն ինչ այս ճանապարհին խոչընդոտները վերացնելու համար։

Հայաստանի Հանրապետության իշխանություններին կոչ ենք ուղղում զգաստանալ, և քանի դեռ ուշ չէ, մշակել և կիրառել հայ ժողովրդի պաշտպանությանն ուղղված արդյունավետ քաղաքականություն։

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբ հայտարարություն Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին