Ամբողջ աշխարհում զբոսաշրջության ոլորտը մինչև 2023 թվականը կարող է վերականգնվել մինչև 2019 թվականի «նախհամաճարակային» մակարդակին։ Այդ մասին հայտնում է Bangkok Post-ը։ Գրում է Gazeta.ru-ն։
Նման եզրակացության են եկել Ճամփորդության և զբոսաշրջության համաշխարհային խորհրդի (WTTC) միջազգային ոչ առևտրային կազմակերպության փորձագետները։ Ավելին, վերլուծաբանները ենթադրում են, որ զբոսաշրջության ոլորտի վերականգնումն ավելի արագ կլինի, քան համաշխարհային ՀՆԱ-ի վերականգնումը COVID-19 համաճարակի հետևանքով առաջացած ֆինանսական ճգնաժամից հետո։
Ըստ WTTC-ի գնահատականների՝ տնտեսության այս հատվածը տարեկան միջինը կաճի 5,8%-ով։
Միևնույն ժամանակ, փորձագետները նշել են Չինաստանի կարևորությունը՝ որպես միջազգային զբոսաշրջության լոգիստիկայի կարևոր տարր։
«Վերականգնումն այնքան ապշեցուցիչ կլինի, որ ոլորտն իսկապես շատ արագ կվերականգնվի։ Սակայն դա, իհարկե, կախված է Չինաստանի բացումից»,- ասել է կազմակերպության նախագահ Ջուլիա Սիմփսոնը։
Ավելի վաղ տուրօպերատորները պատմել էին, թե որքան կարժենա արտերկիր մեկնելը մայիսյան տոներին։