f

Անկախ

2021-ին մեկ դատախազին բաժին է ընկել 123 քրգործ, մեկ քննիչի ծանրաբեռնվածությունը կազմել է 76 քրգործ. Արթուր Դավթյան


2021 թվականի ընթացքում Հայաստանի բոլոր նախաքննական մարմինների վարույթում քննվել է 44 հազար 751 քրեական գործ, որը նախորդ տարվա համեմատ ավել է 10 հազարով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը:

«Ներկայացնեմ դատախազական ծանրաբեռնվածությունը՝ 44 հազար 751 քրեական գործերի նկատմամբ հսկողություն իրականացնելիս: Մեկ դատախազի հաշվով կազմել է 123 քրեական գործ: Քննիչի միջին ծանրաբեռնվածությունը Հանրապետությունում եղել է 76 քրեական գործ»,- ասաց Դավթյանը:

Անդրադառնալով զուտ դատախազական աշխատանքին` Դավթյանը նշեց, որ այս քրեական գործերի քննության ընթացքում դատախազական ներգործության միջոցները ոչ միայն այս ծանրաբեռնվածության մեջ չեն զիջել թվային ցուցանիշներով և բովանդակային արդյունավետությամբ, այլ ընդհակառակը՝ հիմնական ուղղություններով կարելի է ասել կրկնակի աճ են գրանցել:

«Տարվա ընթացքում կայացվել է շուրջ 9 հազար դատախազական ակտ: Էապես ավելացել են դատախազական ցուցումների թիվը, դատախազների կողմից տարվա ընթացքում տրվել է 5300 ցուցում, որը կրկնակի գերազանցում է նախորդ տարվա արդյունքներին»,- ասաց Դավթյանը:

Հայաստան Գլխավոր դատախազություն Ազգային ժողով

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին