f

Անկախ

ՅԱՆՈՒՆ ՄԵՐ ՆԱՀԱՏԱԿԱՑ ԱՆՋՆՋԵԼԻ ԿՏԱԿԻ...


2015 թւականին՝ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին, Հայաշխարհը միաժամանակ ազգային-քաղաքական մի քանի նւաճում-վերելքներ արձանագրեց միջազգային բեմերում ու դիւանագիտական հարթակներում, զորօրինակ.-

- Հայոց Ցեղասպանութեան ճանաչումն ու դատապարտումն իբրեւ քանակական ու որակական նորանոր ձեռքբերումներ՝ համաշխարհային մակարդակում,

- Նոյն 100-րդ տարելիցի օրը՝ 2015-ի Ապրիլի 24-ին Երեւանի Ծիծեռնակաբերդի յուշարձան այցելած տասնեակ երկրների բարձրաստիճան պատասխանատուների ու ղեկավարների հայանպաստ ու հայաստանանպաստ ներկայութիւնն ու զօրակցութիւնը,

- Եւ որ կարեւոր է՝ ներազգային ճակատում Հայաստան-Արցախ-Սփիւռք ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹԵԱՆ ռազմավարական նշանակութիւնը...:

Անշուշտ, վերոնշեալ ձեռքբերումներն հետագային ստեղծելու էին պարարտ ենթահող, որով բազմապատկւելու էր ողջ Հայաշխարհի Պահանջատիրական պայքարի ուժականութիւնը ընդդէմ թուրքական ժխտողականութեան։

Միւս կողմից էլ ազգային համընդհանուր նւաճմանը զուգահեռ Հայաստան երկիրը, որպէս պետական ինքնիշխան սուբիեկտ եւս առաջընթաց էր արձանագրելու թէ՛ արտաքին եւ մասնաւորապէս Հարաւային Կովկասի քաղաքական-աշխարհագրական մրցակցութեան հարցում, եւ թէ՛ ապահովւելու էին պետական շահերը՝ ինչպէս առհասարակ ՀԱՅ ԴԱՏ-ի մօտակայ եւ հեռակայ նպատակների, այնպէս էլ ու մանաւանդ ԱՐՑԱԽ-ի հարցի հայանպաստ կարգաւորման մասշտաբներում։

Ահաւասիկ, Հայաշխարհի 100-ամեայ պահանջատիրական պայքարի էական արգասիքներից մէկը հանդիսացաւ հայ քաղաքական մտքում նոյն պայքարի նոր փուլ թեւակոխելը, առանցքում ունենալով ոչ միայն Թուրքիայի կողմից Եղեռնի ճանաչման-դատապարտումը, այլեւ մարդկային, հողային, նիւթա-տնտեսական ու քաղաքական-իրաւական հատուցումը։ Յիշենք հէնց նոյն ժամանակաշրջաններում ինչպէս Հայաստանի պետական, դիւանագիտական, պատմագիտական ու քաղաքական ինստիտուտներում, այնպէս էլ Սփիւռքեան քարոզչական, քաղաքական, ազգային ու հասարակական շրջանակների մօտ ձեւաւորւում էր արդէն ՍԵՒՐ-ի 100-ամեայ դաշնագրի ու Վիլսոնեան Իրաւարար վճռի վերստին կեանքի կոչման ու հայութեան Պահանջատիրութեան էական դրոյթներից մէկի վերաիմաստաւորման կէտ-նպատակը։

* * *

.... Ու յաջորդիւ՝ 2016 թւականի Ապրիլեան քառօրեայով, ահա, ջախջախւում է ադրբեջանական ոտնձգութիւնը՝ հայոց քաջարի Բանակի հերոս-երիտասարդների սխրանքով, որն էլ թէ՛ տարածաշրջանային, եւ թէ՛ միջազգային մակարդակներում բնորոշւեց որպէս Հայաստան-Արցախի ռազմաքաղաքական նոր յաղթանակ... Յաղթանակ, որի շարունակման դէպքում խախտւելու էր նախ՝ անմիջական թշնամի երկու հարեւանների, ապաեւ սրանց մշտապէս աջակից միջամուխ մի շարք ուժային կենտրոնների էներգետիկ նաւթա-խողովակաշարային եւ շրջանային աշխարհաքաղաքական նկրտումների հաշւեկշիռը։

Ու տւեալ դէպքում նոյն ուժային կենտրոնների կողմից նպատակադրւում է թիրախաւորել տարածաշրջանում ամենամարտունակ բանակ ունեցող հայկական զոյգ պետութիւններին, կանխելու համար նրանց տարածաշրջանային հաշւառելի գործօն լինելու հանգամանքը...

Այդ նպատակը իրականացնելու նպատակայարմար պատրւակ համարւեց Հայաստանեան ներքին՝ սոցիալ-տնտեսական խոցելի իրավիճակն ու դրա փոխարինումը՝ «Թաւշեայ յեղափոխութեամբ»...

 Մնացեալն արդէն գիտի սիրելի ընթերցողը՝ անցնող քառամեայ ժամանակաշրջանում տեղի ունեցածների մասով, եւ այն որ այսօր՝ մեր բոլորի պահանջատիրական պայքարի 107-րդ տարելիցին որտեղ ենք կանգնած ազգովի, եւ որ ինչ իրողութեան դէմ-յանդիման ենք համազգայնօրէն, մեր հայրենի երկրով, չքնաղ Արցախ-Շուշիով, մեր կոտորակւած եռամիասնութեամբ, ազգային ու պետական շահերով ու անվտանգութեամբ եւ...եւ...

Էլ ուր մնաց Սեւրի վերաիմաստաւորումն ու մեր ՀԱՅ ԴԱՏ-ի Պահանջատիրական պայքարով համաշխարհային հանրութեան մէջ մեր արժանապատիւ տեղն ու հեղինակութիւնը վերականգնելու պարտաւորութիւնը...

Ահաւասիկ, մերօրեայ  մարտահրաւէրը. մարտահրաւէր, որն կրկին ու կրկին մեզ՝ ազգովի ու համազգային կամքի ցուցադրմամբ, սկսեալ հէնց 107-րդ տարելիցից, կուղղորդի դէպի Պահանջատիրական պայքարի նոր հանգրւան, յանուն մեր բոլորի Հայրենի երկրի եւ մեր բոլոր նահատակների անջնջելի կտակի...

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ

 ԴԵՐԵՆԻԿ  ՄԵԼԻՔԵԱՆ

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ Ալիք օրաթերթ Հայոց Ցեղասպանություն

«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Երեւանում 4 նոր մանկապարտեզ է կառուցվում. Ավինյանը փոխքաղաքապետին հանձնարարեց արագացնել գործընթացը
Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են. Ավինյան
Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Վանաձորում
Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում
Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի
Երեւանից բացակայում է 2750 աղբաման. Արժեքը 257 մլն դրամ. Որտե՞ղ են դրանք
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդ
Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ
Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ
Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել
Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ- մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև
Կարաչաեւո-Չերկեսիայում մեկ շաբաթում երկրորդ անգամ հարձակվել են ոստիկանների վրա. կան զոհեր
Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան
Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է
Ավելին
Ավելին