Բոլոր նրանք, ովքեր կոչ են անում , որպես ճգնաժամից ելք, Հայաստանում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել, կամա, թե ՝ ակամա ջուր են լցնում Նիկոլ Փաշինյանի ջրաղացին։
Ինչպես Ստալինն է ասել, կարեւոր չէ, թե ինչպես են քվեարկել ընտրողները, կարեւորն այն է, թե ով է հաշվում քվեաթերթիկները, կարծում եմ՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը 1000 ձեւ գիտի դրա վերաբերյալ։ Ընտրություններից առաջ արտերկրից կստացվեն մեծ դրամաշնորհներ, պետական բյուջեի վերջին փողերը կտան համայնքներին, որպես սոցիալական օգնություն կբաժանեն աղքատ, քաղաքականապես ոչ գիտակից ընտրողներին։ Դրան գումարեք պետական պաշտոնյանների, գրանտակերների, ուժային կառույցների աշխատողների, աղանդավորների, ԼԳՏԲ-ների ձայները, ընդդիմության ոչ բարձր վարկանիշը, ներկաներ-նախկիններ կացնային քարոզչությունը, ժողովրդի մեծ մասի քաղաքական անգրագիտությունը, եւ այս ամենի հետեւանքով Նիկոլ Փաշինյանը կստանա ձայների հարաբերական մեծամասնությունը։ Դրանից հետո նա կարող է հայտարարել, որ ժողովրդի եւ Աստծո կամոք ինքը ստացել է տիտանե մանդատ Արցախը եւ Հայաստանի սահմանամերձ շատ տարածքներ Ադրբեջանին հանձնելու , Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խաղաղության հազարամյակ բացելու համար։