f

Անկախ

2020-2022-ին բացահայտվել է հանցագործություններով պետությանը պատճառված 467մլրդ դրամի վնաս, վերականգնվել է 51մլրդ-ը


ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, ամփոփվել են ՀՀ նախաքննական մարմիններում քննվող կամ քննված քրեական գործերով պետությանը և համայնքին պատճառված, ինչպես նաև վերականգնված  վնասի վերաբերյալ տվյալները 2022թ. մարտի 31-ի դրությամբ. Տվյալները ամփովել են աճողական կարգով։ Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազությունից:

Ըստ այդմ՝ 2020թ. հունվարի մեկից սկսած՝ 2022թ. մարտի 31-ի դրությամբ ՀՀ իրավասու մարմինների վարույթներում քննված կամ քննվող քրեական գործերով, որոնց մեծ մասն առնչվում են կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործություններին, հարուցման պահին արձանագրվել է հանցագործությամբ պետությանը և համայնքներին պատճառված նախնական հաշվարկով 467.260.910.107 ՀՀ դրամի վնաս: Դրանից 455.070.473.327 դրամը հանդիսացել է պետությանը, իսկ  12.190.436.780 դրամը՝ համայնքներին պատճառված վնասը:

Քրեական գործերի նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննությունների կամ այլ քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում նշված ընդհանուր վնասից արդեն իսկ հաստատվել է 233.857.381.815 ՀՀ դրամը, որից 231.532.450.211 դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնասը, 2.324.931.604 դրամը՝ համայնքներին։

Նույն ժամանակահատվածում արձանագրված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 51.006.354.399 դրամը, որից 48.790.341.623 դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնասը, 2.216.012.776 դրամը՝ համայնքներին։ 2022 թվականի մարտ ամսին վերականգնվել է նաև պետությանը պատճառված վնասից 379.250 ԱՄՆ դոլար:

Հիշյալ քրեական գործերի նախաքննության ընթացքում արգելանք է դրվել 84.644.700 ՀՀ դրամի, 5.838.598.990 ՀՀ դրամ հաշիվների, 119 անուն շարժական և 240 անշարժ գույքերի ու 45 հողատարածքների նկատմամբ: Դրանցից գնահատված է 26.404.774.927 դրամ արժողությամբ շարժական և անշարժ գույքը, իսկ մնացածի արժեքը դեռ որոշված չէ։ Արգելանք է դրվել նաև 2.078.144.529 դրամի գույքերի վրա:

Հարկ է արձանագրել նաև, որ միայն 2022 թվականի 1-ին եռամսյակում վերականգնվել է պետությանը և համայնքներին պատճառված 2.5 անգամ ավել գումարի չափով վնաս, քան ամբողջ 2021թ. ընթացքում: Ընդ որում, միայն 3 ամսվա ընթացքում վերականգնված վնասն արդեն իսկ մոտենում է 2020 և 2021 թվականների ընթացքում վերականգնված վնասի չափի հանրագումարին: Եթե 2021թ. ընթացքում վերականգնվել է շուրջ 7 մլրդ ՀՀ դրամի չափով վնաս, 2020թ. ընթացքում՝ շուրջ 14.2 մլրդ ՀՀ դրամի չափով վնաս, ապա միայն 2022թ. 1-ին եռամսյակում արդեն իսկ վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված՝ շուրջ 19 մլրդ ՀՀ դրամի չափով վնաս:

Հայաստան Գլխավոր դատախազություն

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին