f

Անկախ

Լաչինի միջանցքով երթուղին համաձայնեցնելիս անհրաժեշտ է հավատարիմ մնալ 3 երկրների ղեկավարների հայտարարությանը. ՌԴ ԱԳՆ


Մոսկվան ելնում է նրանից, որ Լաչինի միջանցքի նոր երթուղու համաձայնեցման հարցում անհրաժեշտ է հստակ պահպանել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի դրույթները: Այս մասին ասվում է NEWS.am-ի հարցմանը ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի պատասխանում։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ «կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարիների ընթացքում կորոշվի Լաչինի միջանցքով շարժման նոր երթուղու կառուցման պլանը, որն ապահովում է կապը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ՝ այս երթուղին պաշտպանելու համար ռուսական խաղաղապահ զորախմբի հետագա տեղակայմամբ»: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանը սկսել է Ստեփանակերտը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհի կառուցումը։ Համացանցի ադրբեջանական հատվածում տարածվել է Հագարի գետի վրայով կամրջի կառուցման լուսանկարը։ Կամուրջը, դատելով մեկնաբանություններից, կդառնա նոր ճանապարհի մի մասը։ Բացի այդ, տեղեկություն է հայտնվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի մոտ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում ադրբեջանցիները հենակետ են տեղադրել, եւ դրանից մի փոքր հեռու մաքսակետ է կառուցվում։ Որոշ տեղեկություններով՝ նոր ճանապարհը շրջանցելու է Լաչին քաղաքը եւ Աղավնո գյուղը։ Ի՞նչ տեղեկություններ ունի ռուսական կողմը։ Ի՞նչ ճանապարհ է կառուցում Ադրբեջանը։ Սա այն նոր երթուղի՞ն է, որի շուրջ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ համաձայնություն է ձեռք բերվել։ Եթե այո, ապա ե՞րբ է հաստատվել նոր երթուղու կառուցման նախագիծը։ Ինչպե՞ս պետք է անցնի նոր երթուղին։ Ի՞նչ է սպասվում Բերձոր քաղաքին եւ Աղավնո գյուղին։ Ե՞րբ է նախատեսվում ռուսական խաղաղապահ ուժերի վերատեղակայումը նոր երթուղու երկայնքով։

 

 

Ելնում ենք նրանից, որ Լաչինի միջանցքի նոր երթուղու համաձայնեցման հարցում անհրաժեշտ է խստորեն պահպանել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի դրույթները։

Այնտեղ նախատեսում է, որ «Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլանը՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հետագա վերատեղակայմամբ՝ այդ երթուղին պաշտպանելու համար»։ Երբ համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք այդ մասին կտեղեկացնենք ԶԼՄ-ներին։

Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքներով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման մասին։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումն ու սահմանագծումը պետք է իրականացվի Ռուսաստանի Դաշնության Գլխավոր շտաբում պահվող խորհրդային շրջանի քարտեզներով։ Ո՞ր տարվա քարտեզներով է Ռուսաստանի Դաշնությունն առաջարկում իրականացնել սահմանազատումն ու սահմանագծումը: Առաջարկ արվե՞լ է արդյոք հայկական եւ ադրբեջանական կողմերին։ Որքանո՞վ է ընդունելի եղել այդ առաջարկը։

Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ օգնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանային խնդիրների լուծմանը։ Ինչպես նշված է 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարության մեջ, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են «աշխատել Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի զատման երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ՝ դրա հետագա սահմանագծմամբ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ՝ կողմերի խնդրանքով»:

Հենց որ այս Հանձնաժողովը ստեղծվի, Ռուսաստանը պատրաստ կլինի համապատասխան քարտեզագրական տեղեկատվություն տրամադրել կողմերին եւ ցուցաբերել բոլոր անհրաժեշտ աջակցությունը։

ՌԴ ԱԳՆ Լաչին Արցախի Հանրապետություն Ադրբեջան Հայաստան

Մեր իշխանությունները հրահրողներն էլ են, պատասխանատուն էլ են, պայմանավորվողն են. Բագրատ Սրբազանը` պատերազմի մասին
«Հրապարակ». Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի»
Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան
«Հրապարակ». Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Ժողովուրդ». Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում վերադասավորումներ են. պատրաստվում են երթի Երեւան հասնելուն
«Ժողովուրդ».761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞. ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են
Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Ավելին
Ավելին