f

Անկախ

Շուրջ 200 աշակերտ մասնակցել է «Լոռվա պատմամշակութային ժառանգությունը» դպրոցական օլիմպիադային. արդյունքները գոհացուցիչ են


Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում Վանաձորում անցկացվել է «Լոռվա պատմամշակութային ժառանգությունը» խորագրով դպրոցական թեմատիկ առաջին օլիմպիադան, որին մասնակցել է մարզի շուրջ չորս տասնյակ դպրոցի 200 աշակերտ։ 

Օլիմպիադան կազմակերպել էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» և «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ները, գործընկերն էր «ՓԼԱԹ ԷՅ-ԱՅ» ՍՊԸ-ն։

Մրցույթի նպատակն էր դպրոցահասակների շրջանում ձևավորել գրագետ և հուշարձանների նկատմամբ հոգատար քաղաքացի, նրանց իրազեկել հուշարձանների ճանաչելիության և պահպանության կարևորության մասին: 

Մասնակից աշակերտներն օլիմպիադային ներկայացել են բարձր պատրաստվածությամբ:  Հավասար պայքարում միավորների աննշան տարբերությամբ առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը, երկրորդ տեղը կիսել են Դարպասի միջնակարգ և Վանաձորի Պավլո Տիչինայի անվան թիվ 20 հիմնական դպրոցները։ Հավասար միավորներով երրորդ տեղը զբաղեցրել են Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական և Պարույր Սևակի անվան թիվ 30 հիմնական դպրոցները։ Լավագույն մասնակցության համար խրախուսական գովասանագրի է արժանացել Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոցը։

Օլիմպիադայի կազմակերպիչները երախտագիտության խոսք են ուղղել նաև մասնակից դպրոցների ուսուցիչներին, որոնց դերն անգնահատելի է աշակերտներին հուշարձանների հանդեպ հոգատարությամբ դաստիարակելու գործում: Նրանք արձանագրել են, որ այնուամենայնիվ օրվա գլխավոր հաղթողը հուշարձանաճանաչ քաղաքացին է՝ որպես հուշարձանների պահպանության և հանրահռչակման կարևոր հենարան պետության համար:

Oլիմպիադայի հաղթողներին և առավել ակտիվ աշակերտներին, ինչպես նաև նրանց ուսուցիչներին հնարավորություն կտրվի մասնակցելու «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» 2022 թ․ հնագիտական աշխատանքներին և գիտարշավներին։ Աշակերտները կայցելեն նաև հարցաշարում ընդգրկված հուշարձաններ՝ տեղում և գործնականորեն հաստատելու իրենց ձեռք բերած գիտելիքները։

Նախատեսված է օլիմպիադան դարձնել ամենամյա և առաջիկա տարիներին ընդարձակել դրա աշխարհագրությունը՝ ներառելով ինչպես ՀՀ բոլոր մարզերի, այնպես էլ Արցախի դպրոցները։ 

Օլիմպիադայի ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» և «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ների միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի համաձայն՝ տարվա ընթացքում համատեղ կիրականացվեն այլ միջոցառումներ ևս:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին