f

Անկախ

ՀՀ Զինված ուժերի գոյությունը հանգիստ չի տալիս Ադրբեջանի նախագահին. Ղազինյան


ՀՀ Զինված ուժերի գոյությունը հանգիստ չի տալիս Ադրբեջանի նախագահին, և նա փորձում է օգտագործել Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ ՀՀ ԶՈւ հարցը շատնաժով ու սպառնալիքով փակելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բոլորովին վերջերս նա Հայաստանի առջև դրեց բանակ չունենալու պահանջ՝ անուղղակի սպառնալով այն պետություններին, որոնք կօգնեն Հայաստանին վերազինել ու վերակազմակերպել իր բանակը:

Ալիևը վախենում է, քանի որ գիտի Հայ զինվորի բազկի ուժը, ինչը զգացել է նրա հայրը իր գլխին: Բացի դրանից, նա շատ լավ գիտի, որ 44-օրա պատերազմում Հայկական բանակն իրականում ՉԻ ՊԱՐՏՎԵԼ, իրական պարտությունը տեղի է ՀՀ Զինված ուժերի թիկունքում՝ քաղաքական և դիվանագիտական հարթություններում իր և նիկոլի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում:

Իսկ պատերազմն ու ահռելի զոհերը պետք էին արդեն պայմանավորված պարտությունը լեգիտիմացնելու և Հայի հաղթական ոգին կոտրելու համար:

Մինչև երեկ Հայաստանի իշխանությունները հլու հնազանդ կատարում էին ալիևի այս պահանջը՝ չմշակելով ՀՀ Զինված ուժերի արդիականացման պլան և հետևողականորեն կազմալուծելով ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի աշխատանքները (մինչ օրս ՀՀ ԶՈւ ԳՇ պետ չունի):

Սակայն երեկ Մոսկվայում ՌԴ նախագահի և Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հանդիպման արդյունքներով հաստատվել է, որ «ոչ մի պետություն, միություն կամ դաշինք ՉԻ ԿԱՐՈՂ  և ՉՊԵՏՔ Է ապահովի իր անվտանգությունը ուրիշների անվտանգության հաշվին: Նշվում է նաև, որ անթույլատրելի են սպառազինությունների նկատմամբ վերահսկողության ճարտարապետության քանդմանն ու ի վնաս ուրիշների անվտանգության միակողմանի ռազմական առավելություն ստանալուն ուղղված գոծողությունները, ինչը խաթարում է հավասար և անբաժանելի անվտանգության հիմնարար սկզբունքը, ինչն իր հերթին հանգեցնում է հակասությունների և հակամարտությունների» (22 կետ):

Հայաստանի հետ համատեղ արված հայտարարության մեջ տեղ գտած այս ձևակերպման հիմնական հասցեատերը Ալիևն է, ում ուղիղ տեքստով ասում են, որ գլուխդ պատին ես տվել, Հայաստանն ունենալու է ուժեղ բանակ:

Կամ Ադրբեջանը ՉԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ բանակ . . .»։

Հայաստան Արթուր Ղազինյան ՖԲ Գրառում

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին