f

Անկախ

Նախնական վարկածով՝ եղել է թունավորում շմոլ գազից․ երեխայի կյանքը փրկելու 1% շանս կար, ցավոք՝ սիրտը կանգ առավ․ Գյումրու մոր և մանկան հիվանդանոցի տնօրենը՝ 6-ամյա աղջկա մահվան մասին


Ապրիլի 19-ի երեկոյան ժամը 19:00-19:30-ի սահմաններում մահամերձ վիճակում Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց է տեղափոխվել 6-ամյա աղջնակ: Հիվանդանոցի տնօրեն Հովհաննես Վարձելյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ երեխային ընդունելու պահից ձեռնարկվել են ռեանիմացիոն գործողություններ:

«Հնարավոր ամեն ինչ արվել է: Բժիշկների բավական մեծ ջանքերի շնորհիվ երեխայի սիրտը սկսել է բաբախել: Ծայրահեղ ծանր վիճակում է եղել: Արհեստական շնչառության սարք է միացվել , պատրաստել էինք սանավիացիան, ու անում ենք հնարավորինս ամեն ինչ, սակայն 3-4 ժամ անց սրտի կանգ է գրանցվել: Կա նախնական վարկած, որ եղել է թունավորում շմոլ գազից: Երեխայի կյանքը փրկելու 1 տոկոս շանս կար, ցավոք՝ սիրտը կանգ առավ»,-տեղեկացրեց հիվանդանոցի տնօրենը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ մայրը երեխային լողացնելիս վատ է զգացել, դուրս է եկել: Որոշ ժամանակ անց պապիկն է մտել լոգարան, տեսել է աղջնակի հետ ամեն ինչ նորմալ է, լողանում է: Այնուհետ հայրն է գնացել լոգարան ու հայտնաբերել երեխային՝ անգիտակից վիճակում:

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։  

Հայաստան Գյումրի

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին