f

Անկախ

Այս իշխանությունն իր ունեցած գործիքակազմով ապացուցել է, որ հնարավորություն չունի երկրի առջև ծառացած խնդիրները լուծել․ Մեսրոպ Առաքելյան․ «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է․ «Հարցազրույց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի հետ։

- Դուք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար նշանակվեցիք պատերազմից հետո՝ նոյեմբերի 20-ին, եւ ընդամենը հինգ ամիս անց՝ ապրիլի 23-ին, ազատվեցիք այդ պաշտոնից, ինչը բացատրեցիք այսպես․ «Հետպատերազմյան իրավիճակում այս պատասխանատվությունն ստանձնել եմ բացառապես մեկ նպատակով՝ մեր ժողովրդի ուսերից օր առաջ թոթափելու սոցիալական այն արհավիրքը, որին բախվեցինք թշնամու կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետեւանքով»։ Այնուամենայնիվ, անհասկանալի մնաց, թե ինչու պատերազմից հետո ստանձնեցիք այդ պաշտոնն ու ինչու 5 ամիս անց ազատվեցիք։

- Ընդհանրապես, փորձում եմ քաղաքականության մեջ լինել առավելագույնս անկեղծ եւ բաց, կարծում եմ՝ դա նաեւ հանրության պահանջն է։ Հետեւաբար, ե՛ւ պաշտոնը ստանձնելը, ե՛ւ հրաժարական տալն ամբողջովին ներկայացված են այնտեղ, որը Դուք մեջբերեցիք։ Ակնհայտ էր, որ արցախյան պատերազմից հետո, այդ օրերին պաշտոնի կամ նախարարի կարգավիճակի մասին խոսք լինելն ավելորդ էր, ընդամենը ես փորձեցի իմ բաժին պատասխանատվությունը ստանձնել՝ օգտագործելով այդ կարգավիճակը, եւ պատերազմից հետո ստեղծված հումանիտար խնդիրների կարգավորմանն ունենալ իմ մասնակցությունը։ Ինչ-որ չափով, կարծում եմ, հաջողվել է, մասնավորապես՝ պատերազմից մի քանի ամիս հետո Արցախում 100 հազարից ավելի մարդ էր ապրում արդեն, եւ այսօր 120 հազար արցախցու առկայությունը հենց Արցախի ապագայի կարեւորագույն գրավականն է։ Եվ այդ ուղղությամբ մեծ աշխատանք էր կատարվել, ու նաեւ նախարարի պաշտոնում իմ գործունեության զգալի հատվածը վերաբերում էր հենց Արցախին։

- Կարծում եք՝ Ձե՞ր շնորհքն էր միայն։

- Ոչ թե իմ շնորհքն էր, այլ ունեցած իմ մասնակցությունը, ու այդ ժամանակահատվածում աշխատանքներ կատարելուց հետո համարեցի, որ այդ կարգավիճակում երկրի առջեւ ծառացած խնդիրների պատասխանատվությունը բավարար եմ կատարել, հետագայում արդեն այլ կարգավիճակով շարունակում եմ աշխատել։

- Դուք նախարարի պաշտոն ստանձնեցիք պատերազմից հետո՝ դառնալով Փաշինյանի քաղաքական թիմի մասը։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, նրա վարած քաղաքականությունը, Արցախը հանձնելու եւ հազարավոր զոհերի հանգամանքը Ձեզ չե՞ն կաշկանդել։

- Պատերազմից հետո երկրում առաջացած խնդիրներն ամենեւին չէին ավարտվել, եւ, առավել եւս, արցախցիների նկատմամբ սոցիալական պատասխանատվությունը բոլորիս պարտավորությունն է, եւ առնվազն նրանք որեւէ հարցում մեղավոր չեն, որ 100 հազարից ավելի արցախցի ստիպված էր գտնվել Հայաստանում։ Հետեւաբար, այդտեղ խնդիրը ոչ թե քաղաքական թիմի կամ կառավարության անդամ լինելն էր, այլ ընտրել արդյունավետ ձեւաչափ այդ ժամանակահատվածում եւ ունենալ պատասխանատվություն։ Կառավարությունում իմ գործունեության ընթացքում այն որոշումները, որոնց կողմ եմ քվեարկել, համարել եմ, որ պետք է կողմ լինեմ, որին դեմ եմ քվեարկել, նաեւ հրապարակային արտահայտել եմ իմ դիրքորոշումը։

- Լավ, իսկ հիմա քաղաքական գնահատական ունե՞ք այս իշխանությունների վարած թե՛ արտաքին, թե՛ ներքին, թե՛ սոցիալ-տնտեսական քաղաքականության վերաբերյալ։

- Քաղաքական գնահատականն այն է, որ իշխանության վարած քաղաքականությունից տարբերվող քաղաքականություն ենք պատկերացնում, դա հենց «Ապրելու երկիր» կուսակցության ստեղծման դրդապատճառներից մեկն է եղել՝ այլ պատճառ չկար։ Հետեւաբար, այդ գնահատականները կան եւ շարունակում են լինել։ Արցախի հարցը, իհարկե, այսօր մեր երկրի թիվ մեկ մարտահրավերն է, այն քաղաքականությունը, որ այսօր իշխանությունն ունի, էականորեն չի նպաստում Արցախի հարցի հայանպաստ լուծմանը, եւ այդ հարցի, նաեւ բազմաթիվ այլ հարցերի շուրջ ունենք այլ պատկերացումներ։

- Ի՞նչ եք առաջարկում, որ այս իշխանությունը թողնի հեռանա, դո՞ւք գաք եւ այդ խնդիրները լուծեք, թե՞ ստիպեք իշխանությանը, որ այլ կերպ աշխատի։

- Առնվազն մենք այս պահին ունենք հայ-ադրբեջանական հարաբերություններում անկեղծության բացակայություն։ Իշխանությունն այդպես էլ միանշանակ չի ներկայացնում՝ ինչ է բանակցվում, մի օր սա ենք ասում, մի օր նա ենք ասում, եւ հասարակության կողմից հենց այդ անվստահությունը՝ սա իշխանության կամ մեկ այլ քաղաքական ուժի պայմանագիր չէ, որ մենք որոշենք՝ ոնց անենք։ Ու շատ կարեւոր է, որ մենք չունենանք հերթական պայմանագիրը, ինչը, ցավոք, պատմության ընթացքում շատ ենք ունեցել, որ հավերժական բանավեճի մեջ լինենք՝ արդյոք ճի՞շտ էր այդ պայմանագիրը, թե՞ ոչ։

- Հիմա, այսքանով հանդերձ, պահանջո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

- Այս պահին իշխանության վարած քաղաքականությունը հնարավորություն չի տալիս ստեղծել խնդիրների այն լուծումը, որը մեր առջեւ դրված է։ Այսինքն՝ մենք փաստում ենք, որ այս իշխանությունը երկրի առջեւ ստեղծված խնդիրների լուծման հնարավորություն չունի։

- Այսինքն՝ պե՞տք է հեռանա այս իշխանությունը։

- Այո, պետք է հեռանա, եւ մենք այդ հեռացման մեխանիզմի մասով կարող ենք ունենալ այլ պատկերացումներ։

- Մեխանիզմներին դեռ կանդրադառնանք, բայց ֆիքսենք՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը պահանջո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

- Այո, մենք փաստում ենք, որ այս իշխանությունն իր ունեցած գործիքակազմով ապացուցել է, որ հնարավորություն չունի երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծել․․․ Ոչ թե պահանջում ենք, այլ փաստում ենք, որ պետք է լինի նոր իշխանություն, որ հնարավորություն ունենա երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծել։ Հիմա հեռանալը, հեռացման մեխանիզմները, արտահերթ ընտրությունների գործիքակազմը՝ դա պետք է քննարկել։

- Այսօր ընդդիմությունը դուրս է եկել փողոց եւ ասում է, որ այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա, քանզի մտավախություն ունեն, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրելու է հերթական ոչ հայանպաստ, Արցախի դեմ փաստաթուղթը։

- Ընդդիմության տարբեր ուժեր են փորձում փողոցային պայքար մղել, օրինակ՝ Կարին Տոնոյանի անկեղծությանն ու հայրենասիրությանը չեմ կասկածում, որ պայքար է սկսել։ Բայց տարբեր ուժեր կան, որոնց քաղաքական նպատակների եւ անկեղծության վերաբերյալ մեծ վերապահումներ ունեմ։

- Օրինակ՝ Արթուր Վանեցյանն արդեն երեք օր է՝ Ազատության հրապարակում նստացույց է անում եւ կոչ է անում բոլորին՝ միանալ, վստահեցնում է, որ սա կուսակցական պայքար չէ։ Հավատո՞ւմ եք նրա անկեղծությանը։

- Չեմ հավատում։ Հերթական քաղաքական պայքարն է՝ բացառապես իշխանության համար։ Նախ, շատ կարեւոր է հասկանալ, որ անընդհատ պատասխանատվությունը գցել ժողովրդի վրա ու հետո ասել՝ դե, ժողովուրդը չմիացավ, մենք էլ չարեցինք իշխանափոխություն, ի՞նչ եք ուզում, եւ արդյունքում փաստել, որ ժողովուրդը նման օրակարգ չունի։ Ես փաստում եմ, որ ժողովուրդն ունի նման օրակարգ, ժողովրդին միանշանակ հուզում են այն խնդիրները, որ բարձրաձայնում են նաեւ ընդդիմադիրները, սակայն այն մեխանիզմները, որ որոշ քաղաքական ուժեր ներկայացնում են եւ պատկերացնում են, ժողովրդի փոքր քանակ լինելը փաստում է, որ ժողովուրդը նման մեխանիզմ չի պատկերացնում։ Այսինքն՝ չի նշանակում, որ ժողովուրդը դեմ է, որ իշխանությունը հեռանա, կամ, առավել եւս, ժողովուրդը մտահոգված չէ Արցախի հարցով կամ անվտանգայիւն հարցերով։ Ու նաեւ շատ վատ է, որ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ արձանագրում են, որ, այո, հազար հոգի է մտահոգված Արցախի հարցով կամ 10 հազար հոգի է մտահոգ։

- Իսկ Դուք ի՞նչ եք առաջարկում, ընդդիմությունն ասում է՝ դաշտն ազատ է, եկեք՝ դուք արեք։

- Մենք պատկերացնում ենք, որ քաղաքացիներն ուզում են իշխանափոխություն, ուզում են, որ երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծվեն, սակայն ընտրությունների միջոցով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հայաստան մամուլի տեսություն Մեսրոպ Առաքելյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին