f

Անկախ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը Ավանի Կաթողիկե եկեղեցին հանրահռչակվել է և մաքրվել


ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի օրվա միջոցառումների շարքում հանրահռչակել և մաքրել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող Կաթողիկե եկեղեցին:

Ապրիլի 18-ը նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, որի նպատակն է բարձրացնել մարդկության իրազեկությունը պատմամշակութային ժառանգության մասին, անհրաժեշտ ջանքեր գործադրել հուշարձանների պահպանության և հանրահռչակման համար։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու իր ենթակայությամբ համապատասխան ստորաբաժանումները յուրաքանչյուր տարվա ապրիլի 18-ին պատմության և մշակույթի մի շարք հուշարձանների տարածքներում իրականացնում են տարբեր միջոցառումներ, որոնք միտված են հուշարձանների մասին իրազեկվածության բարձրացմանը, դրանց հանրահռչակմանը և պահպանությանը։ Այս տարի այս միջոցառման թիրախում էր շատերին քիչ հայտնի, բայց մեր պատմության համար կարևորագույն քաղաքական, հոգևոր և ճարտարապետական գոհարներից մեկը՝ Երևան քաղաքի Ավան վարչական տարածքում գտնվող Կաթողիկե եկեղեցին, որի պահպանմանը, հանրահռչակմանը միտված և մաքրման աշխատանքները նախաձեռնել էր «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության աշխատակիցների աջակցությամբ և մասնակցությամբ։

Ավանի Կաթողիկե եկեղեցու մաքրման աշխատանքներին մասնակցել են Երևանի թիվ 39 դպրոցի աշակերտները և ուսուցիչները, նաև քաղաքացիներ ու տարբեր տարիքի երեխաներ։ Մինչ մաքրման աշխատանքների մեկնարկը ՊՄՀՊ վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանն աշակերտներին ներկայացրել է Ավանի տաճարի պատմությունը, ճարտարապետությունը և բացառիկ հոգևոր ու քաղաքական դերն ու նշանակությունը վաղ միջնադարում: 
Հիշեցնենք, որ Ավանի Կաթողիկե եկեղեցին (հիշատակվում է նաև Ծիրանավոր կամ Սբ. Հովհաննես) թվագրվում է 6-րդ դարով։  Ըստ VII դ. պատմիչ Սեբեոսի՝ Ավանում 591 թ. կաթողիկոս Հովհան Բագարանցին կառուցել է կաթողիկոսարանը: 611 թ նա թաղվել է Կաթողիկեի հարավային կողմում: Կաթողիկոսարանի Կաթողիկե եկեղեցին արտաքուստ ուղղանկյուն է, ներսից` խաչաձև գմբեթավոր (գմբեթը չի պահպանվել), քառախորան, չորս անկյուններում շրջանաձև հատակագծով, գմբեթածածկ ավանդատներով, որոնք աղոթասրահի հետ հաղորդակցվում են շրջանի երեք քառորդ հատվածքի խորշերով: Կառուցվել է տեղական տուֆի սրբատաշ քարերով։ Կաթողիկեին հյուսիսային կողմին կից է կաթողիկոսի պալատը, որը եկեղեցու հետ հաղորդակցվում է հյուսիսային մուտքով: Եկեղեցին փլուզվել է 1679 թ երկրաշարժից։ 1968 թ. բարեկարգվել է տարածքը: 1978 թ. պեղվել է կաթողիկոսարանի պալատական շենքը, նորոգվել Կաթողիկեի հարավային ճակատը:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ Ավանի Կաթողիկե եկեղեցի

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին