f

Անկախ

Մեկնարկում է «Լավագույն դպրոցական խոհարար» մրցույթը. ԿԳՄՍՆ


ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի նախաձեռնությամբ մեկնարկում է «Լավագույն դպրոցական խոհարար» մրցույթը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մրցույթի հիմնական գաղափարներն են արժևորել դպրոցի խոհարարի մասնագիտության կարևորությունը և ոգեշնչել դպրոցականների համար սնունդ պատրաստող անձանց, որպեսզի նրանք ստեղծագործ մոտեցում ցուցաբերեն աշխատանքին։

Մրցույթին կարող են մասնակցել «Դպրոցական սնունդ» ազգային ծրագրում ընդգրկված ՀՀ ութ մարզերի (Արարատ, Վայոց ձոր, Սյունիք, Տավուշ, Շիրակ, Արագածոտն, Գեղարքունիք և Լոռի) դպրոցների ճաշարանների բոլոր աշխատակիցները։

Մրցույթը կանցկացվի երկու փուլով՝ որակավորման մրցաշար և եզրափակիչ։ Որակավորման փուլից հետո ընտրված հինգ հաղթողները կանցնեն մրցույթի եզրափակիչ փուլ։

Մրցույթի հաղթողներն արժեքավոր մրցանակներ ու մասնակցության հավաստագրեր կստանան, իսկ նրանց կողմից մրցույթին ներկայացված ուտեստները կդիտարկվեն դպրոցական ճաշացանկում ընդգրկվելու համար։

«Լավագույն դպրոցական խոհարար» մրցույթին մասնակցելու համար հայտը պետք է ուղարկի դպրոցը՝ ներկայացնելով իր խոհարարի հայտադիմումը։

Մրցույթի կանոնների և հայտերի ներկայացման պահանջների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝ https://clck.ru/eyKzC:

Որակավորման մրցաշարը կմեկնարկի 2022 թ․ ապրիլի 18-ին և կավարտվի հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին։

Եզրափակիչ փուլի մասնակիցների առաջադրումը տեղի կունենա 2022 թ․ հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը։

Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա 2022 թ․ դեկտեմբերին։

Մրցույթի վերաբերյալ բոլոր հարցերը կարող եք գրավոր ուղղել հետևյալ էլ․ փոստի հասցեին՝ [email protected]։

Մրցույթին կարող եք հետևել նաև հետևյալ ֆեյսբուքյան էջում, որպեսզի բաց չթողնեք կարևոր իրադարձությունները։

Խոհարարների մրցույթը Հայաստանում իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագրի կարևոր մասը կդառնա։ 2014 թ․-ից ի վեր ՊՀԾ-ի տրամադրած 6 տեսակի չոր սննդի շնորհիվ մարզերի դպրոցները տաք սնունդ են տրամադրում տարրական դասարանների երեխաներին։ Զուգահեռաբար մարզերը «Դպրոցական սնունդ» ծրագրի մթերային մոդուլից տեղափոխվում են Ազգային ծրագիր և սկսում աշխատել դրամային մոդուլով՝ յուրաքանչյուր երեխայի հաշվարկով պետական բյուջեից ստանալով ֆինանսավորում։ Հաջողությամբ իրականացվող և նորանոր մարզեր ընդգրկող ծրագրի նպատակն է պետության ֆինանսավորմամբ տարրական դասարանների աշակերտներին հավասարակշռված, տաք սնունդ տրամադրելը։ Այս պահին Ազգային ծրագիր է անցել ութ մարզ. 2-ում դեռևս ծրագիրն իրագործվում է ՄԱԿ ՊՀԾ աջակցությամբ։

2017 թ․-ից դպրոցների խոհարարները պարբերաբար վերապատրաստվել են դպրոցական սննդի անվտանգ պատրաստման տեխնոլոգիաների բնագավառում։ «Լավագույն դպրոցական խոհարար» մրցույթը Հայաստանի տարբեր դպրոցների խոհարարներին դպրոցական սննդի պատրաստման, ձևավորման և մատուցման գործում իրենց մասնագիտական հմտությունները ցուցադրելու հնարավորություն կընձեռի։ Այդ սնունդը պետք է համապատասխանի դպրոցական անվտանգ սննդի բոլոր չափորոշիչներին և սիրված լինի երեխաների կողմից։

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին