f

Անկախ

Աշխարհում կորոնավիրուսով հիվանդացության մակարդակը վերջին շաբաթում նվազել է մեկ երրորդով


Կորոնավիրուսով հիվանդացության մակարդակն աշխարհում նվազում է չորրորդ շաբաթն անընդմեջ. վերջին 7 օրում վարակման շուրջ 5,8 մլն դեպք է գրանցվել աշխարհում, ինչը մոտ 36 տոկոսով քիչ է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Դա համապատասխանում է անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին գրանցված ցուցանիշին, հետեւում է ՏԱՍՍ-ի հաշվարկներից:

Հիվանդացության ցուցանիշով առաջին տեղում է Հարավային Կորեան, որտեղ միջինում օրական մոտ 130 000 նոր դեպք է գրանցվում: Սակայն վիրուսի տարածման տեմպերը կտրուկ նվազել են:

Հիվանդացության բարձր մակարդակը պահպանվում է մի շարք եվրոպական երկրներում, սակայն ցուցանիշների նվազում է նկատվում: Այսպես, Գերմանիայում կորոնավիրուսով օրական հիվանդանում է մոտ 140 000 մարդ, սակայն վերջին յոթ օրում ցուցանիշը նվազել է մեկ քառորդով: Ֆրանսիայում վարակման օրական 120 000 դեպք է գրանցվում: Նախորդ շաբաթվա համեմատ այս ցուցանիշը նվազել է 10 տոկոսով: Իտալիայում երկրորդ շաբաթն անընդմեջ գրանցվում է վարակման օրական 60 000 դեպք:  

Նոր բռնկումներ են նկատվում Ասիայում: Ճապոնիայում օրական գրանցվում է մոտ 50 000 նոր դեպք: Թաիլանդում օրական ավելի քան 20 000 մարդ է վարակվում:

Հիվանդացության ցուցանիշի կտրուկ նվազման ֆոնին նվազել են նաեւ մահացության ցուցանիշները: Վերջին 7 օրում ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է մոտ 20 000 մարդ՝ 5500-ով ավելի քիչ, քան նախորդ շաբաթ:  

Մահացության ցուցանիշով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ ամեն օր մոտ 400 մահվան դեպք է արձանագրվում: Դա նախորդ շաբաթվա ցուցանիշից քիչ է մեկ երրորդով: Երկրորդ տեղում է Ռուսաստանը, որտեղ օրական արձանագրվում է մահվան 225 դեպք: Հաջորդում է Գերմանիան, որտեղ այդ ցուցանիշը կազմում է մոտ 250 մարդ:

Աշխարհում նոր կորոնավիրուս

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին