f

Անկախ

Ցանկացած երկրի ոստիկանությունն այդ երկրի հայելին է. ցավով պիտի նշեմ՝ միշտ չէ, որ դա մեր դեպքում ցույց է տվել այն, ինչ ամրագրված է Սահմանադրությամբ. Արսեն Թորոսյան


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով ոստիկաններին մասնագիտական օրվա առթիվ: Նա մասնավորապես գրել է.

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության սիրելի ծառայողներ, ոստիկանության հարգելի վետերաններ,

Շնորհավորում եմ Ձեզ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ։

Ցանկացած երկրի ոստիկանություն դա այդ երկրի հայելին է, որին նայելով տեսնում ես թե ինչպես է աշխատում օրենքը, ինչպես է պետությունը վերաբերվում իր քաղաքացիներին, ինչպես են պաշտպանվում քաղաքացիների հիմնարար իրավունքները և ինչպես է գործում պատժի անխուսափելիության սկզբունքը՝ օրենքը խախտողների համար։

Ցավով պետք է նշեմ, որ միշտ չէ, որ այդ հայելին մեր դեպքում ցույց է տվել այն, ինչ ամրագրված է եղել մեր սահմանադրության և օրենքների մեջ, կամ թելադրում են համամարդկային արժեքները։ Միշտ չի եղել այնպես, որ ոստիկանը լինի առաքինության մարմնավորում և մեր երեխաների համար հերոսի կերպար։

Բարեբախտաբար 2018 թվականից սկիզբ առած երկրի քաղաքական վերափոխումն իր մեջ ընդգրկեց նաև ոստիկանական համակարգը և այդ ոլորտում կատարվող բարեփոխումները դրա վառ ապացույցն են։ Այսօր, ոստիկանության մասնագիտական օրը Շիրակի և Լոռու մարզերում գործարկվում է պարեկային ծառայությունը, ինչն իր մեջ լավ խորհուրդ է պարունակում. ոստիկանությունը շրջվել է դեմքով դեպի իր քաղաքացին։

Այսպիսով, ոստիկանության բարեփոխումները հենց այսօր իրենց լայն թափի մեջ են, բայց իհարկե դեռ հեռու են ավարտված լինելուց, ինչպես շատ այլ ոլորտներում։ Իհարկե, բարեփոխումները չեն սահմանափակվելու միայն արտաքին ծառայություն իրականացվող ստորաբաժանումների արդիականացմամբ և կառավարությունը նաև ջանքեր է գործադրում մյուս բոլոր ուղղությունները բարելավելու մասով։

Խոնարհվում եմ իրենց ծառայողական պարտականությունները և հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված ոստիկանների առաջ։ Փառք և վառ հիշատակ»:

Հայաստան Արսեն Թորոսյան

Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Ավելին
Ավելին