f

Անկախ

Վահրամ Դումանյանն ընդունել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ղեկավարին


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջոան Ֆեյրլիի գլխավորած պատվիրակությանը: 

Վահրամ Դումանյանը կարևորել է ԿԳՄՍ նախարարության և ԱՄՆ Խաղաղության կորպուսի համագործակցության շրջանակում տարիներ շարունակ իրականացվող անգլերենի դասավանդման և համայնքային միջմշակութային ծրագրերը։ Նախարարը փաստել է՝ Խաղաղության կորպուսի առաջին կամավորները Հայաստան են ժամանել դեռևս հեռավոր 1992 թվականին՝ Հայաստանի համար առավել բարդ շրջանում, և աջակցել մի շարք դժվարությունների հաղթահարմանը: 

Վահրամ Դումանյանի խոսքով՝  Խաղաղության կորպուսի գրոծունեության կարևորությունը սկսում է անվանումից՝ խաղաղություն, որի կարիքն այսօր գլոբալ առումով առկա է ողջ աշխարհում: Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը ԱՄՆ Խաղաղության կորպուսի հետ՝ հույս հայտնելով, որ իրականացվող համատեղ ծրագրերը կնպաստեն գլոբալ խաղաղության հաստատմանը, քանի որ անվտանգության գլխավոր երաշխիքը, ըստ նախարարի, կրթությունն է: Վահրամ Դումանյանն անդրադարձել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հետ 2018 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում իրականացվող անգլերենի ուսուցման ծրագրերին՝ կարևորելով լեզվի միջոցով միջմշակութային երկխոսությունը: 

Ջոան Ֆեյրլին իր հերթին նշել է, որ ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակը գնահատում է ԿԳՄՍ նախարարության աջակցությունը մի շարք ծրագրերի իրականացման գործում: Նա նշել է, որ այս տարի լրանում է ԱՄՆ Խաղաղության կորպուսի՝ Հայաստանում գործունեություն ծավալելու 30 տարին, և այս ընթացքում շուրջ 1100 կամավորներ աշխատել են հայաստանյան ծրագրերում: Ջոան Ֆեյրլին ներկայացրել է գրասենյակի գործունեությունը, ինչպես նաև ներկա և առաջիկա ծրագրերը, որոնք ներառում են ՀՀ բոլոր մարզերը: 

Նրա խոսքով՝ համավարակով պայմանավորված՝ 2020 թվականից դադարեցվել է կամավորների աշխատանքը բոլոր երկրներում, սակայն Հայաստանում իրականացվող ծրագրերը կանգ չեն առել: Կամավորներն իրականացրել են անգլերենի ուսուցման 15 առցանց դասընթացներ՝ 150 երիտասարդների և 20 ուսուցիչների մասնակցությամբ: Նա նաև ընդգծել է, որ կորպուսի իրականացրած երիտասարդական ծրագրերը համահունչ են ՀՀ կառավարության առաջնահերթություններին. դրանք ուղղված են կյանքի հմտությունների և ձեռնարկատիրական ոլորտում Գավառի և Իջևանի երիտասարդների վերապատրաստմանը: Ջոան Ֆեյրլին հույս է հայտնել, որ 2023 թվականից կվերսկսվի կամավորների աշխատանքը Հայաստանում. դրա շրջանակում նախատեսվելիք ծրագրերը կներառեն չորս մարզ՝ Շիրակի, Լոռու, Կոտայքի և Արագածոտնի:

Հանդիպման մասնակիցները կարևորել են նաև երիտասարդական զարգացման ծրագրերի շրջանակում համայնքային կենտրոնների և կառույցների հետ աշխատանքը՝ ոչ ֆորմալ կրթական միջավայր ապահովելու տեսանկյունից:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
Բագրատ Սրբազանի Կիրանցից մեկնարկած քայլերթը հասնում է Սեւան քաղաք (ուղիղ)
Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Ավելին
Ավելին