f

Անկախ

Հանձնվե՞լ, թե՞ պայքարել


Պատմությունը վկայում է, որ պայքարով պարտված ազգերը վերականգնվում են, հանձնվող ազգերը՝ վերանում:

Արցախի մեր հայրենակիցները խորհրդարանի հայտարարությամբ վերահաստատեցին, որ չեն հանձնվում։ Իսկ ինչ է, Հայաստանը հանձնվո՞ւմ է։ Ո՛չ։ Հանձնվելու կոչերը գալիս են միայն այս իշխանություններից և նրանց կողքին գտնվող փոքրաթիվ մարդկանց խմբից։ Այդ կոչերը գալիս են վախկոտությունի՞ց, թե տգիտությունից, նյութական ու անձնական շահագրգռվածությունի՞ց, թե իրենց գաղափարներից, արդեն կարևոր չէ։ Նրանք մեր պետությունն ու ժողովրդին տանում են կործանման։

Տրդատ թագավորի ժամանակ Հայաստանի տարածքը 320 հազար քառ․ կմ էր, այն ժամանակվա աշխարհի համար՝ մեծաթիվ բնակչությամբ։ Այժմ մնացել է նվազող 29 հազար քառ․ կմ տարածքով Հայաստան, իսկ այս իշխանությունը հրաժարվում է նաև մեր հայրենակիցներով բնակեցված մեր պատմական ևս մեկ տարածքից՝ Արցախից, որի գոյության և անվտանգության միակ երաշխիքը կարող է լինել կա՛մ Հայաստանի կազմի մեջ, կա՛մ անկախ՝ իր թիկունքին ունենալով Հայաստանը։ Եվ Արցախին սատար կանգնելու պարտավորությունը Հայաստանը ստանձնել է դեռ 1988 թվականին։

Մեր ժողովրդի մեջ միշտ էլ եղել է գաղափարական մի հոսանք, որը հատկապես անհաջողությունների ու պարտությունների ժամանակ ավելի ցայտուն է զգացվել, քարոզվել ու տարածվել՝ եկեք հանձնվենք, նվազեցնենք մեր պահանջները, հրաժարվենք մեր ազգային որոշ արժեքներից, խնդիրներից ու նպատակներից, որ կարողանանք գոյատևել։ Բայց պատմությունը ցույց է տվել, որ տրվելով այդ հոսանքին՝ ոչ միայն չենք կարողացել ապահովել այդ գոյատևումը, այլև ունեցել ենք տարածքային ու մարդկային ավելի մեծ կորուստներ։ Եվ դա բացատրվում է ոչ միայն մեր աշխարհաքաղաքական ու տարածքային առանձնահատկություններով, այլև ընդհանուր խնդիր է բոլոր ժողովուրդների համար։

Այն զարգացած և հզոր պետությունները, որոնց մենք նախանձով ենք նայում, այդ հզորությունն ու բարգավաճումը կերտել են իրենց շահերը պաշտպանելու համառ պայքարով՝ չտրվելով թվացյալ խաղաղության ու գոյատևման պատրանքներին։

Ուստի մեր ժողովուրդն այսօր պիտի ոտքի կանգնի, իր ձեռքը վերցնի երկրի ապագայի համար որոշումներ կայացնելու ղեկը՝ ապահովելու պետության անվտանգությունն ու ժողովրդի արդար, ազատ և բարեկեցիկ կյանքը։

Պետք է հենվել սեփական ուժերի վրա և դառնալ այնպիսի երկիր՝ ազգային, արդար, ուժեղ, ժամանակակից, որի հետ հաշվի կնստեն բոլորը։ Դա լուծելի խնդիր է, աշխարհում բազմաթիվ այդպիսի օրինակներ կան: Եվ այդ ճանապարհին մենք կունենանք իրական դաշնակիցներ ու բարեկամներ։

Այդպիսի երկիր կերտելու առաջին քայլն այսօր Արցախի, նրա իրավունքների ու պահանջների կողքին կանգնելն է։

Վազգեն Մանուկյան

15․04․2022 թ․

Վազգեն Մանուկյան ՖԲ Գրառում հայտարարություն Արցախի Հանրապետություն Հայաստան խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին