Տարածաշրջանում պատերազմի սպառնալիք այժմ չկա: Այս մասին Ազգային ժողովում ապրիլի 15-ի ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանում այս թեմայի շուրջ ոգեւորությունն արհեստականորեն է ուռճացվում: Դրա հետեւում, ըստ ընդդիմադիրի, կանգնած են գործող իշխանությունները.
«Պատերազմը Ղարաբաղում եւ Հայաստանում այս պահին քիչ հավանական է։ Դա իրականում կնշանակի պատերազմ հայտարարել Ռուսաստանին եւ Իրանին։ Պատերազմի վտանգն ուռճացվում է ՀՀ իշխանությունների կողմից՝ ընթացիկ, ինչպես նաեւ հետագա զիջումներն արդարացնելու համար»,- պարզաբանեց Թեւանյանը։