Քիչ առաջ կարդացի, որ «Հայաստանի կառավարությունը դեմ է սահմանի բնակիչներին զենք տրամադրելուն»։
Դե, ճիշտ են անում։ Ինչպե՞ս կարող է Շիմպանզեն հայերին զենք տալ` ինքնապաշտպանվելու համար։ Մի ճիվաղ երբ հայտարարում է, որ անձամբ ինքն է գերեզման ուղարկել հազարավոր երիտասարդների, ինչպե՞ս կարող է նրանց հարազատներին, հայրենակիցներին չցեղասպանվելու շանս տալ։
Բայց մի այլ հարց. երբ հանցագործը հրապարակավ հայտարարում է հազարավոր քաղաքացու կյանքից զրկելու մասին, դատախազությունը, ոստիկանությունը անելիք չունի՞։ Այդ հազարավոր անմեղ տղաների ծնողները, քույր ու եղբայրները, հորեղբայր ու մորեղբայրները, վերջիններիս զավակները, մյուս հարազատները, զոհվածների ընկերներն անելիք չունե՞ն։ Ասենք թե իրոք պետություն չկա, բա լավ, այդ տարածքում արժանապատվության նշույլ ունեցող գոնե մի մարդ էլ չկա՞։