f

Անկախ

՛՛Հրապարակ՛՛. նախարարությունն առաջին փուլով որոշել է միավորել Կինոյի և թատրոնի ինստիտուտն ու Գեղարվեստի ակադեմիան, այդ միավորումը կունենա նոր անվանում՝ Արվեստների ակադեմիա


Վերջին տարիներին պարբերաբար շրջանառվում եւ օրակարգ է բերվում բուհերի միավորման հարցը։ Օրերս մամուլում գրվեց բուհերի օպտիմալացման նոր գործընթացի մասին, որը ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է փաթեթով ուղարկել կառավարություն։ Ըստ շրջանառվող տեղեկությունների, նախարարությունն առաջին փուլով որոշել է միավորել Կինոյի եւ թատրոնի ինստիտուտն ու Գեղարվեստի ակադեմիան, եւ այդ միավորումը կունենա նոր անվանում՝ Արվեստների ակադեմիա:


Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը մեզ հետ զրույցում նշեց, թե տեղյակ չէ փաթեթի մասին։ «Նախարարության հետ ես ունեմ հետեւյալ պայմանավորվածությունը, որ եթե ինչ-որ գործընթաց է սկսելու, մեզ տեղյակ պահեն։ Դումանյանը եկել էր մեզ մոտ հանդիպման, եւ մենք ասել ենք նրան մեր կարծիքը․ այն է, որ մենք այս տարբերակին դեմ ենք, որովհետեւ եթե միավորվում են արվեստի բուհերը, ինչպես ասաց Դումանյանը, ուրեմն պետք է միավորվեն 3 արվեստի ինստիտուտները՝ մերը, Կոնսերվատորիան եւ Գեղարվեստի ակադեմիան, որ դառնա ընդհանուր արվեստների ակադեմիա։ Միայն այս տարբերակով դա կլինի տրամաբանական, եթե իրենք քաղաքի կենտրոնում մի հատ նորմալ շենք տրամադրեն՝ բոլոր պայմաններով հանդերձ, ինչն այսօր հեքիաթի ժանրից է։ Իսկ եթե մնում է չոր գաղափարը, որ մենք մնում ենք մեր շենքում, Գեղարվեստը՝ իրենց, Կոնսերվատորիան էլ չի միավորվում, այդ դեպքում որեւէ տրամաբանություն չկա։ Այդ ինչպե՞ս է դառնալու արվեստների ակադեմիա, դա կդառնա ընդամենը «որոշ արվեստների ակադեմիա»»,- ասում է ռեկտորն ու ընդգծում՝ բուհում նախարարի հետ հանդիպման ժամանակ խոսել են բոլորը՝ թե՛ դասախոսները, թե՛ պրոռեկտորները․ «Ասացինք՝ խնդրում ենք հիմնավորում՝ ի՞նչ տրամաբանությամբ եւ ինչո՞ւ այդ 2 բուհերը պետք է միավորվեն», ինչին, սակայն, որեւէ հստակ պատասխան այդպես էլ չի տրվել։
Լ․ Արզումանյանը զարմացած է, թե ինչով է ինքն «աջակցել» այս գործընթացին, ինչպես գրվել է մամուլում․ «Գուցե ինձ ասեն, թե ինչո՞վ եմ աջակցել․․․ ես ասել եմ, որ 2 տարբերակ կա․ եթե միավորվեն 3 ինստիտուտները եւ ոչ 2-ը, ու դա արվի առանձին մասնաշենքով, համապատասխան պայմաններով, ինչը հնարավոր չէ, եւ 2-րդ տարբերակը՝ 3 բուհերն իրար հետ մի ընդհանուր անուն ունենան, բայց ոչ մի բան չխաթարվի, ամեն ինչ մնա նույնը, բայց դրա տրամաբանությունն էլ չեմ հասկանում»։

Այդ միավորման հիմքում գուցե տարածքի հա՞րց կա դրված։ «Իրենք ասում են, որ տարածքի խնդիր չկա․․․, բայց նաեւ թող ասեն՝ ի՞նչ են ուզում։ Եվ հետո՝ այսօր մեր հայրենիքն այնպիսի մի ծանրագույն վիճակի մեջ է, որ ուղղակի չգիտեմ՝ ինչքանո՞վ է նպատակահարմար ուրիշ բաներ ձեռնարկելը՝ հեղափոխական քայլեր անել կրթական համակարգում, հատկապես որ դա դեռ պատրաստ չէ։ Եթե ինչ-որ բան է արվում, պետք է արվի մտածված, երկար քննարկումների արդյունքում, կամ հիմնավորվի, թե ինչի համար է արվում, պետք է հետագա բոլոր մանրամասներին մենք ծանոթ լինենք, ի՞նչ մեխանիզմով է արվում եւ ինչպե՞ս»,- ասում է բուհի ռեկտորն ու հավելում, որ նախարարն իրենց ասել է, թե սա ընդամենը գաղափար է, եւ դեռ չկա կոնկրետ նախագիծ․ «Իսկ գաղափարը նշանակում է, որ այն դեռ պետք է քննարկվի, մենք մեզ մոտ այն քննարկեցինք եւ հույսով, հավատով տրամադրվեցինք, որ առանց մեր համաձայնության, առանց լուրջ քննարկումների, այդ գաղափարն իրականություն չի դառնա»։  

Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն ասաց, որ նախարարն իրենց բուհում եւս հանդիպել է հոգաբարձուների խորհրդի հետ, որտեղ բոլորը միաբերան դեմ են արտահայտվել այդ գաղափարին․ «Երբ ասում են, որ դա պետական մոտեցում է, մենք չենք հասկանում՝ այդ ի՞նչ պետական մոտեցում է, երբ ընդամենը մի ռեկտոր պետք է լինի 2 պետական բուհի համար։ Այսինքն, նպատակն ի՞նչ է՝ անհասկանալի է․․․ երբ հարցնում ենք՝ ինչի՞ համար է արվում, ասում են՝ պետական մոտեցում է, բայց մենք չենք տեսնում դրա մեջ պետական մոտեցում։ Պետական մոտեցումը միայն նրա համար է, որ մի ռեկտո՞ր դնեն 2 բուհի վրա։ Ասում են՝ ոչ մի բան ձեռք չենք տալիս, թողնում ենք՝ ոնց կա, դե, ուրեմն, եթե նպատակ չկա, ինչո՞ւ է արվում դա․․․»։
Ա․ Իսաբեկյանն ընդգծում է՝ Գեղարվեստի ակադեմիան հիմա շատ լավ վիճակում է եւ բացարձակ կարիք չունի ոչ մի բուհի հետ միանալու, ավելին՝ հիմա դրա ժամանակն էլ չէ․ «Իսկ եթե նման ցանկություն կա, ուրեմն պետք է մի բազա ստեղծեին տարբեր բուհերի համար, որ բուհերն իրենք ուզեին մտնել ինչ-որ մի համակարգի մեջ, այլ ոչ թե արհեստական 2 բուհ միավորեն։ Ի դեպ, այս 2 բուհերը լրիվ անհամատեղելի են, դրա համար ժամանակին՝ 94-ին, անջատվել են, որովհետեւ չկա մի տեղ, որ թատերական բուհն ու գեղարվեստի ակադեմիան իրար հետ լինեն, նման բան չկա ո՛չ Եվրոպայում, ո՛չ էլ ուրիշ մի տեղ։ Եվ դա սխալ է, որովհետեւ իրար հետ չեն համապատասխանում իրենց ուսումնական ծրագրերով, իրենց բնույթով»։

Նախարարության նպատակը ո՞րն է՝ միավորել բուհերը նաեւ շենքերո՞վ։ «Իրենք ասում են, որ շենքային խնդիր չկա, մնացածն արդեն չենք իմանում, մեզ համար գաղտնիք է ու անհասկանալի է այս մոտեցումը։ Չկա մեկը, որ համաձայն լինի դրան։ Ինչո՞ւ է սա արվում, երբ մենք մեր կյանքով ապրում ենք արդեն 28 տարի, եւ ես էլ 28 տարի այս բուհի ռեկտորն եմ, ու իմ ջանքերով է այս ամենը ստեղծվել, հիմնադրվել։ Մենք մեր բրենդն ունենք եւ ամբողջ Եվրոպայում ճանաչված ենք այդ առումով, ինչի՞ պետք է մենք մեր անունը փոխենք, անհասկանալի է»։

Իսաբեկյանը շտապում է պարզաբանել, որ այս միավորմանը դեմ լինելու հիմքում չկա ռեկտորի պաշտոնի կռիվ․ «Ես իմ համար կռիվ չեմ անում, որովհետեւ գուցե արդեն եկել է ժամանակը, որ պետք է հեռանամ․․․, անգամ կռիվ էլ չենք անում, այլ պարզապես ասում ենք, որ սա սխալ է․․․»։

ԿԳՄՍ նախարարի մամլո խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը մեզ ասաց, որ որեւէ հստակ որոշում, նախագիծ կամ փաթեթե չկա, եւ բուհերի միավորման գաղափարը շրջանառվում է միայն խոսակցությունների մակարդակում․ «Աշխատանքային հարցերը բոլորն էլ քննարկվում են, եւ քննարկվում է ցանկացած հարց, դա զուտ աշխատանքային ընթացակարգ է»։

Այդուհանդերձ, եթե բուհերի միավորման թեման հայտնվել է նախարարության օրակարգում, եւ նախարարն էլ այն քննարկել է այդ բուհերի խորհուրդներում, ուրեմն կա ծրագիր, որը պետք է նաեւ կյանքի կոչվի։ «Առայժմ որեւէ նախագիծ չկա, երբ լինի նման նախագիծ կամ փաթեթ, դա նախ ի-դրաֆտում պետք է դրվի, քննարկվի, իսկ այս պահին որեւէ հստակ բան չկա»։ Բայցեւայնպես, եթե չկա որեւէ հստակ նպատակ, ի՞նչ կարիք կա այն բուհերում քննարկելու, դրա շուրջ հանդիպումներ անցկացնելու։ «Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ միանձնյա որոշում չի կայացվում, եւ այդ հարցը քննարկվում, պարզաբանվում է, եւ հաշվի են առնվում նրա բոլոր կողմերը։ Հիմա նախարարության աշխատանքային քննարկումները կարող են եւ միս ու արյուն ստանալ եւ չստանալ»,- ասաց նա։

 

Լիլիթ Արզումանյան բուհեր Կինոյի և թատրոնի ինստիտուտ միավորում Հայաստան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին