Մենք միանում ենք Ղարաբաղի Ազգային ժողովի ընդունած հայտարարությանը։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ, ապրիլի 15-ին ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Պատգամավորի խոսքով՝ շնորհիվ այդ հայտարարության, Հայաստանի եւ Ղարաբաղի խորհրդարանում փաստորեն հավանություն է տրվել «կոնսենսուս հանած մեկ» սկզբունքին։
«Այլ խոսքով՝ Ղարաբաղը՝ հանձինս իր խորհրդարանի եւ հայկական խորհրդարանական ընդդիմության, 100 տոկոսով դեմ է այն մոտեցմանը, որը ենթադրում է նրա ներառում Ադրբեջանի կազմում։ Այդ մոտեցումը ներկայացնում են չափազանց լղոզված, տարբեր տեսակի մանիպուլյացիաներ կիրառելով»,- ասել է Թեւանյանը։
Խորհրդարանականը հիշեցրել է, որ Հայաստանում գործող իշխանությունները բացահայտ հայտարարել են այն մասին, որ հարցի լուծումը պետք է բավարարի Ղարաբաղի ժողովրդին։ Բայց Ղարաբաղի ժողովուրդը դեմ է նման որոշմանը եւ Հայաստանի իշխանություններին համարում է ոչ լեգիտիմ։
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի «կոնսենսուս հանած Նիկոլ Փաշինյան» սկզբունքը վերածվի ամփոփիչ քաղաքական արդյունքի։ Այսինքն՝ այդ բանաձեւը պետք է քաղաքական առումով կապիտալիզացվի»,- ամփոփել է ընդդիմադիր գործիչը։