f

Անկախ

ՀՀ էլեկտրամոբիլներ կարելի է ներկրել 32 տոկոս ավելի էժան գնով, քան սովորական մեքենաները. Փաշինյան


Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 15-ի նիստում 2022-ի ընթացքում Հայաստանի տարածք ներմուծվող էլեկտրաշարժիչով ավտոմեքենաների նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու մասին որոշում կայացրեց:

Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2022 մարտի 17-ի որոշման համաձայն՝ ՀՀ-ին 2022 թվականի համար հատկացվել է էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտա 7 հազար հատ չափաքանակով, որի շրջանակներում մաքսատուրքը կլինի զրո:

Նրա խոսքով, 2021-ին Հայաստան է ներկրվել 1900-ից մի փոքր քիչ էլեկտրական շարժիչով ավտոմեքենա, բայց այդ թիվն այս տարի ավելացել է:

«Այս որոշմամբ բաշխում ենք 6400 հատ քանակությամբ էլեկտրամոբիլների ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի արտոնությունը: Մնացած 600 հատ էլեկտրամոբիլների մասով նախատեսվում է պահել ռեզերվ՝ լրիվ նոր ավտոմեքենաների համար, որն ավելի երկար պրոցես է:

Ֆիզիկական անանց համար որոշումն ուժի մեջ է մտնում հետադարձ ուժով, այսինքն 2022-ի հունվարի 1-ից հետո ներմուծված մեքենաների համար: Այն մարդիկ, որոնք ներմուծել ու մաքսատուրք են վճարել, կարող են նոր հայտարարագիր լրացնել եւ հետ ստանալ իրենց վճարած գումարները:  Իրավաբանական անձանց համար այն տարածվում է մարտի 1-ից հետո ներմուծված եւ ներմուծվող մեքենաների վրա»,-ասաց նախարարը:

Նա տեղեկացրեց, որ հաջորդ տարվա համար այդ քվոտան 8 հազար մեքենա է, սակայն հիմա այդ քվոտան չեն բաշխում:

Նշվեց, որ այս պահին նման մեքենաների ներմուծման դեպքում 12,5 տոկոս մաքսատուրք էր սահմանված, հիմա առաջին 6400 մեքենաներ ներմուծողները դեպքում մաքսատուրքից կազատվեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2020 թվականին իրենք էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծումն ազատել էին ավելացված արժեքի հարկից. «Սա նշանակում է, որ ՀՀ էլեկտրամոբիլներ կարելի է ներկրել 32 տոկոս ավելի էժան գնով, քան սովորական մեքենաները: Սա իսկապես շատ լավ հնարավորություն է: Սա լավ առիթ է, որ ներդրումներ արվեն էլեկտրոմոբիլների լիցքավորման եւ սպասարկման ոլորտում:

ՊԵԿ նախագահ Վահան Բադասյանը կանխատեսեց, որ այս տարվա ընթացքում այդ 6400 մեքենայի քվոտան չի սպառվի, դրա հավանականությունը քիչ է, քանի որ մինչեւ այս պահը Հայաստան է ներմուծվել 414 էլեկտրամոբիլ:

Հայաստան ՀՀ Կառավարություն

Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Այս պահին Գյումրիի ավտոերթը շարժվում է դեպի Աբովյան,ուղիղ
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան
Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Ավելին
Ավելին