f

Անկախ

Ուղերձ ենք հղում հայ ժողովրդին դիմագրավելու ներքին ու արտաքին բոլոր սպառնալիքներին․ ՀՅԴ Բյուրոն հանդես է եկել հայտարարությամբ


ՀՅԴ Բյուրոն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․«2022թ. ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ ամբիոնից իր ելոյթի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքները և Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Արցախի ու Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրների վերաբերյալ հայտնած դիրքորոշումները, փաստերի եւ իրողությունների նենգափոխումները վերջնականապես բացահայտեցին վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ու իր վարչախմբի քաղաքական եւ բարոյական սնանկությունը։
Այլևս կասկածից վեր է, որ Նիկոլ Փաշինյանը կայացրել է Արցախը Ադրբեջանին հանձնելու և թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները բավարարելու ազգակործան որոշում:
Սակայն ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ որևէ քաղաքական ուժ կամ անձանց խումբ չունի որևէ մանդատ Արցախի և արցախահայության փոխարեն կայացնելու նրանց ճակատագրի վերաբերյալ նման որոշում:
Ներկայացվող «խաղաղության» օրակարգը իրականում միտված է վարչախմբի իշխանությունը երկարաձգելուն եւ հանգեցնելու է Արցախի և Հայաստանի համար լրջագույն սպառնալիքների, անվտանգային նոր մարտահրավերների, նոր պատերազմի, նոր կորուստների, նոր զոհերի ու նոր կապիտուլյացիայի։ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում եւ դրանից հետո իշխանությունների ապաշնորհ ու ձախող վարքագիծը եւ տեղի ունեցող գործընթացները դրանց վառ վկայությունն են։
Ստեղծված ծանրագույն իրավիճակում բեկում կարող է առաջանալ, երբ համազգային ներուժի մեկտեղմամբ դիմադրություն ցույց տրվի դավադիր պայմանավորվածություններով ու սպառնալիքներով հայ ժողովրդին պարտադրվող օրակարգերին: Հայաստանի գործող իշխանության հեռացումը և բանակցողի փոփոխությունը իրավիճակից դուրս գալու առաջին քայլն է:
Առ այդ,
1. Միջազգային հանրության, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությանն ենք հանձնում, որ Նիկոլ Փաշինյանիկողմից ուղղակի կամ անուղղակի, բանավոր կամ գրավոր ձևով Արցախը Ադրբեջանի ենթակայությանը հանձնելու որևէ հանձնառություն լեգիտիմ չէ եւ առ ոչինչ է: Արցախի ժողովրդի` իր բնօրրանում ինքնորոշվելու իրավունքն ամրագրված է միջազգային իրավական ակտերով, ինչը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, 2007 թվականից, որպես սկզբունք դրված է արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում:
2. Ուղերձ ենք հղում հայ ժողովրդին դիմագրավելու ներքին ու արտաքին բոլոր սպառնալիքներին, չհուսահատվելու, չհամակերպվելու, լինելու միասնական, հավատալու սեփական ուժերին ու պայքարելու՝ հանուն հայ ազգի իրավունքների եւ շահերի: Տոկուն եւ անկոտրում արցախահայությանը վստահեցնում ենք որ հայ ազգը զորավիգ է իր արդա՛ր պայքարին։
3. Հավատարիմ իր առաքելությանը՝ Դաշնակցությունը իր համահայկական կառույցով վճռական է այս պայքարում լինելու և՛ առաջամարտիկ և՛ զինվոր: Միաժամանակ հայտնում ենք մեր պատրաստակամությունը համագործակցելու բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են պայքարելու հանուն արժանապատիվ ու անվտանգ Հայաստանի ու Արցախի։

Հայաստան ՀՅԴ

Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնություն է կիրառել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան
Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Ավելին
Ավելին