f

Անկախ

Ղարաբաղի կարգավիճակը բանակցությունների ոչ մի փուլում մինչեւ վերջ չի հստակեցվել․ «Քաղաքացիական պայմանագիր»


Ղարաբաղի կարգավիճակը բանակցությունների ոչ մի փուլում մինչեւ վերջ չի հստակեցվել․ Այս մասին ապրիլի 14-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ մեկնաբանելով հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի հայտարարությունը։ Դրանում, ըստ նրա, հրապարակվել է Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի փաստաթղթերից մեկի հատվածը։ Խոսքը 2016 թվականի մասին է։

«Հայտարարվում է, որ այս փաստաթուղթն առաջարկում էր ղարաբաղյան հակամարտության փաթեթային լուծում՝ խորհրդային Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի շուրջ յոթ շրջանների փոխանցում Ադրբեջանի վերահսկողության տակ։ Խոսվում է նաեւ Ղարաբաղում հետագա հանրաքվեի մասին»,- պարզաբանեց ԱԺ փոխխոսնակը։ Մինչդեռ, նկատեց Ռուբինյանը, միայն մի որոշում կարելի է անվանել փաթեթային, այսինքն՝ համապարփակ, որում ամենայն հստակությամբ կնշվի ոչ միայն տարածքների հանձնումը, այլեւ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հանրաքվեն։ «Այս փաստաթղթում նշվե՞լ է, թե ինչ կարգավիճակ կունենա Ղարաբաղը։ Ոչ։ Որտե՞ղ, ե՞րբ, ո՞ւմ մասնակցությամբ պետք է տեղի ունենա։ Ոչ։ Ի՞նչ հարց է դրվելու հանրաքվեին։ Նույնպես ոչ: Այսինքն՝ կոնֆլիկտի պատճառ դարձած հիմնական հարցը, ըստ էության, լուծում չստացավ»,- ասաց գործող իշխանության ներկայացուցիչը։

 

 

Նա նշեց, որ փուլային տարբերակի մասին դեռեւս մինչեւ 2018թ․  խոսել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ինչին մի քանի անգամ արձագանքել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նրա խոսքով, հենց փաթեթային լուծում է քննարկվել, ուղղակի փուլային իրականացմամբ։ «Փաթեթայինը կարելի է տարբերակ անվանել, երբ բոլոր հարցերի շուրջ անմիջապես համաձայնություն է ձեռք բերվում։ Ծայրահեղ դեպքում սա կարելի է անվանել համաձայնություն, որն իրականացվում է փուլերով, բայց լուծումների միասնական փաթեթի շրջանակներում։ Բայց այստեղ, ինչպես տեսնում ենք, նման բան չկա»,- պարզաբանեց Ռուբինյանը։ Նրա խոսքով, Հայաստանի բոլոր ղեկավարների ու կառավարությունների սխալն այն է եղել, որ նրանք հասարակությունից թաքցրել են իրերի իրական վիճակը։

 

ՔՊ հայտարարություն Արցախյան հիմնախնդիր Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին