f

Անկախ

Փաշինյանը հստակ թիրախավորեց Արցախի իշխանության բոլոր ներկայացուցիչներին՝ ասելով, որ նրանց գործունեությունն ընդդեմ Հայաստանի և ընդդեմ Արցախի է․ Նաիրա Զոհրաբյան․ «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ Հայաստանից Արցախ մեկնած խորհրդարանական ընդդիմությանն Աղավնոյի սահմանակետում թույլ չէին տվել մտնել Արցախ։ Այս մասին բարձրաձայնեցին նաեւ իրենք՝ պատգամավորները, «Հայաստան» դաշինքի պատգամավորները հայտարարություն տարածեցին։ Դրան անմիջապես հետեւեց Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը, որտեղ մեղադրում էին ռուս խաղաղապահներին՝ խորհրդարանական ընդդիմությանն Արցախ չթողնելու համար։ Թեմայի շուրջ զրուցել ենք նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ։

- Տիկին Զոհրաբյան, ըստ Ձեզ, ինչո՞ւ ռուս խաղաղապահները թույլ չեն տվել ընդդիմադիրներին՝ մտնել Արցախ։ Դուք եւ ընդդիմադիր պատգամավորները մեղադրեցիք Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին՝ համատեղ գործարքի համար, մինչդեռ ԱԳՆ-ն, ըստ էության, հերքեց՝ իր հերթին դատապարտելով ռուս խաղաղապահների քայլը։ Ի՞նչ է իրականում տեղի ունեցել։

- Այո, որեւէ մեկն իրավական եռակողմ համաձայնությամբ իրավունք չուներ արգելելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ լինեն պատգամավոր, թե ոչ պատգամավոր, մուտքն Արցախի Հանրապետություն։ Երեկ ԱԳՆ-ն փորձեց, պարզապես օգտագործելով միջադեպը, հերթական հարվածը թիկունքից հասցնել ռուսական խաղաղապահ ուժերին, ինչն ուղղակիորեն չի բխում Արցախի շահերից եւ վնասում է Արցախում ապրող ժողովրդի անվտանգությանը։ Ես հիմա շատ փակագծեր չեմ բացելու, բայց փորձեցի իմ ռուս գործընկերներից հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Իրենց մտահոգությունն այն էր, որ Հայաստանի պատգամավորները նման աղմուկով, այդ մասին նախապես հայտարարելով եւ մեծ քանակով շարժվելով Արցախ, կարող էին ադրբեջանական կողմից հանգեցնել սադրանքների, որի ողջ պատասխանատվությունը կրելու է ռուսական կողմը, որովհետեւ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է սիրում այլեւս ասել՝ «այդ ռեգիոնը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ», ուստի իրենք, անվտանգային նկատառումներից ելնելով, այս պահին թույլ չեն տվել պատգամավորներին մտնել Արցախ։ Սա շատ խստորեն օգտագործեց Հայաստանի իշխանությունը, որը տեւական ժամանակ հետեւողականորեն իր մուննաթն է հայտնում պարբերաբար ռուս խաղաղապահների գործունեության հետ կապված, եւ դրան ստիպված անդրադարձավ նաեւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը՝ ասելով, որ գործընկերային չէ, եւ ռուս խաղաղապահներն իրենց գործունեությունն առավելագույնս կատարում են, եւ եթե կան թերություններ, իրենք կփորձեն հասկանալ։ Ընդամենը հերթական անգամ ստացվեց, որ իշխանությունը կարողացավ իրեն բնորոշ մանիպուլյատիվ էֆեկտով, մանիպուլյատիվ գործիքով, ինչին իրենք տիրապետում են կատարելապես, երեկվա միջադեպն օգտագործել ռուս խաղաղապահներին թիրախավորելու համար։ Ես նորից եմ կրկնում՝ որ պահին ռուս խաղաղապահը ոտքը քաշի Արցախից, իմացեք՝ ժամերի ընթացքում Արցախում տեղի են ունենալու էթնիկ զտումներ։ Եվ եթե կան մարդիկ, որ դա չեն հասկանում եւ փորձում են ռուս խաղաղապահներին դարձնել թիրախ, ուրեմն այդ մարդիկ գործում են ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ ընդդեմ Արցախի։ Սա է եղել իրականությունը։

- Արցախի կողմից որեւէ միջամտություն եղե՞լ է, այս մասին որեւէ տեղեկություն ունե՞ք։

- Ես երեկ խոսել եմ Արցախի խորհրդարանի իմ գործընկեր-պատգամավորների հետ։ Նրանք ինձ տեղեկացրին, որ շտապում են Աղավնոյի սահմանակետ, որտեղ կանգնած են ընդդիմադիր մեր գործընկերները, որովհետեւ չէին թողնում Աղավնոյի անցակետից անցնեին։ Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցություններն ու իրենց ղեկավարները եղել են ընդդիմադիր մեր գործընկերների հետ, քննարկում-խոսակցությունը կայացել է։ Եվ, ի դեպ, ես այսօր լսում էի Նիկոլ Փաշինյանի ելույթը, եւ նա շատ հստակ թիրախավորեց Արցախի իշխանության բոլոր ներկայացուցիչներին՝ ասելով, որ նրանք աշխատում են Հայաստանի դեմ, եւ նրանց գործունեությունն ընդդեմ Հայաստանի եւ ընդդեմ Արցախի է։ Կոնկրետ ինչ դերակատարություն է ունեցել Արայիկ Հարությունյանը՝ ես չեմ կարող ասել, հանդիպե՞լ է, թե՞ այսօր կհանդիպի ընդդիմադիր պատգամավորներին, որովհետեւ, իմ տեղեկություններով, իրենք այս պահին Սյունիքում են։

- Ի՞ նչ եք կարծում, եթե Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը զուսպ արտահայտվեր, աղմուկ չբարձրանար, նման միջադեպ տեղի չէ՞ր ունենա։

- Չեմ հավակնում լինել այսպես բացարձակ վերջին ճշմարիտ ատյանը։ Բայց իմ զրուցակից բարձրաստիճան գործընկերները պնդում են, որ իրենց անհանգստացրել է նախապես հայտարարված աղմուկը, որը կարող էր նրանց դարձնել թիրախ, եւ ադրբեջանական կողմը, օգտվելով դրանից, գնար սադրանքների, որի ողջ պատասխանատվությունն ընկնելու էր ռուս խաղաղապահների վրա»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հայաստան մամուլի տեսություն Արցախի Հանրապետություն Նաիրա Զոհրաբյան Նիկոլ Փաշինյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին