Բացառիկ դեպք Շիրակի մարզի, Անիի սահմանային գյուղերից մեկում: Գյուղի երկու մայր խոզերից մեկը հղիացել է վարազից:
Այդ գյուղում ընդամենը երկու թե երեք խոզ կա, բոլորը էգ: Երբ խոզերի տիրոջը ընկերները պատմել են, թե ազատ դաշտերում թափառող նրա խոզին տեսել են վարազի հետ զուգավորվելիս, նա թերհավատությամբ է վերաբերվել: Բայց մի քանի օր առաջ խոզուկները ծնվել են: Բոլորը 7 ձագերն էլ նման են վարազի: