f

Անկախ

Առաջարկում ենք վարկային ծրագրերի ժամկետները երկարաձգել առնվազն 5-10 տարի. «Մանթաշով» գործարարների միությունը


«Մանթաշով» գործարարների միությունը դիմել է էկոնոմիկայի նախարար  Տիգրան Խաչատրյանին և հայտարարություն է տարածել խնդիրներ եւ առաջարկներ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման  ծրագրերի վերաբերյալ:

Հայտարարությունում նշվում է. «Հարգելի պարոն Խաչատրյան, Ս.թ. մարտի 16-ից երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված  բիզնեսի մեծ մասը ամբողջությամբ կամ մասամբ դադարեցրել է գործունեությունը, ինչը մի շարք բարդություններ է առաջացրել բիզնեսի պահպանման եւ հետագա զարգացման համար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի թիվս արդեն իսկ գործող ծրագրերի Կառավարությունը նախատեսում է բիզնեսին աջակցման նոր ծրագրեր մշակել, Ձեզ ենք ներկայացնում մի շարք խնդիրներ եւ առաջարկներ, որոնց կարգավորումը մեծապես կարող է օգտակար լինել ստեղծված իրավիճակում բիզնեսի եւ տնտեսության հնարավոր կայունության ապահովման համար:

Կից ներկայացնում Մանթաշով գործարարների միության 41 անդամ գործարարների կողմից առաջարկվող հարցերը եւ առաջարկները : Պատրաստ ենք ցանկացած ձեւաչափով քննարկման հնարավորինս սեղմ ժամկետում: Հուսով ենք, որ համատեղ աշխատանքի միջոցով կկարողանանք գտնել լուծումներ, որոնք կնվազեցնեն բոլոր շահագրգիռ կողմերի ռիսկերը:

Խնդիրներ եւ առաջարկներ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 

ծրագրերի վերաբերյալ

• Առաջարկում ենք կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման վարկային ծրագրերի ժամկետները երկարաձգել եւ սահմանել առնվազն 5-10 տարի` պահապնելով սուբսիդավորման 24 ամիս ժամկետը: 36 ամսով տրամադրվող վարկի ժամկետը հատկապես կարճ է սարքավորումների ներմուծման կամ արտադրության կազմակերպման պարագայում, քանի որ ներմուծման ու արտադրության կազմակերպման գործընթացն ինքնին պահանջում է առնվազն 3-8 ամիս, իսկ դրանց գործարկումն ու արտադրություն ապահովելը կարող է տեւել ավելի քան մեկ տարի: Իսկ նոր արտադրությունը դեռ չգործարկած այդքան մեծ գումարներ վճարելը, թեկուզ միայն մայր գումարը հաճախ ուղղակի անհնար է կազմակերպել։

• Ապրիլի 20-ը նախորդ տարվա շահութահարկի վճարման վերջնաժամկետն է: Պրակտիկայում բիզնեսը նախորդ տարվա շահութահարկը վճարում է ընթացիկ եկամուտից, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս բիզնեսը անորոշ ժամկետով մատնված է անգործության, իսկ մի մասը հարկադիր դադարեցրել է գործունեությունը անհրաժեշտություն կա միջոցները պահպանել որպես ռեզերվ կամ կատարել ընթացիկ պարտավորությունները՝ առաջիկա բարդություններին դիմակայելու համար: Ուստի, առաջարկում ենք աջակցության ծրագրերում ներառել շահութահարկի վճարման համար նախատեսված վարկային միջոցներ եւ շահութահարկի վճարման վերջնաժամկետը ապրիլի 20-ից հետաձգել մինչեւ տարվա վերջ կամ գոնե արտակարգ դրության ավարտից 3 ամիս անց՝ հնարավորություն տալով օգտվել ծրագրերից կամ համապատասխան միջոցներ ներգրավել:

Մյուս կողմից խնդրահարույց է 2020 թվականի դեռեւս չստացված շահույթի շահութահարկի պարտավորության պարտադիր կանխավճարների վճարումները:

Չաշխատելու կամ անորոշ ժամկետում նման տեմպերով աշխատելու պարագայում, շահութահարկի կանխավճարի վճարումը բիզնեսի մի մասին կանգնեցնում է բարդությունների առաջ՝ հատկապես հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակում բիզնեսը գործունեության պահպանման խնդիր ունի:

• Ի թիվս մի շարք պարտավորությունների, վճարման ենթակա են նաեւ տարածքի վարձակալության վճարները, անկախ այն հանգամանքից, որ արտակարգ դրությամբ պայմանավորված, տվյալ տարածքների գործունեությունը կասեցված է եւ եկամուտ չի ապահովում: Ուստի առաջարկում ենք կասեցնել համայքային սեփականություն հադիսացող տարածքների կամ հողի համայնքային բյուջե վճարվող վարձակալության վճարները, առնվազն այն ոլորտների համար, որոնց գործունեությունն արգելված է:

• Բիզնեսի մի մասի գրանցած գործունեության դասակարգիչը տարբերվում է փաստացի իրականացվող գորրծունեությունից կամ ամբողջապես չի արտացոլում եւ շատ դեպքերում անկախ փաստացի իրականացվող գործունեությունից ընկերությունները չեն կարողանում օգտվել Կորոնովիրուսի տնտեական հետեւանքների չեզոքացման  երրորդ միջոցառման տրամադրած հնարավորություններից, որն այս պահին ընկերություններին այդքան անհրաժեշտ է: Ուստի առաջարկում ենք ըստ անհրաժեշտության ուսումնասիրել եւ աջակցության տրամադրման համար հիմք ընդունել 2019 թվականի շահութահարկի հաշվարկում ընկերությունների կողմից ավելի մանրակրկիտ վերլուծման արդյունքում արտացոլված տնտեսական գործունեության դասակարգիչները իրենց տոկոսային արտահայտությամբ:

• Առաջարկում ենք արտակարգ դրության ժամանակահատվածում ներմուծում կատարած ընկերությունների համար հետաձգել մաքսային վճարումները եւ ԱԱՀ-ն, առնվազն այն ընկերությունների համար, որոնք ունեն հաշվանցման ենթակա ԱԱՀ:

Այս կարգավորումը կարեւոր է հաշվի առնելով այն հագամանքը, որ նեմուծող ընկերությունները այս ժամանակահատվածում ունեն սպառման խնդիր եւ ներմուծված ապրանքների սպառումը հնարավոր է իրականացնել արտակարգ դրության ավարտից հետո:

• Առաջարկում ենք կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման վարկային ծրագրերի շրջանակում տրամադրված վարկերի հետագա մարումներն իրականացնել հարկերի մարումների միջոցով, այսինքն՝ պետության կողմից անտոկոս տնտեսությանը տրամադրած գումարները հարկերի միջոցով հետ վերադարձվեն պետությանը: Այդ փորձը կիրառվում է Եվրոպական մի շարք երկրների կողմից։ Շահում են բոլոր կողմերը, պետությունը ետ է ստանում անտոկոս վարկի տեսքով բիզնեսին բաժանած գումարը, բանկերը ստանում են իրենց տոկոսները լրացուցիչ սուբսիդավորման արդյունքում, իսկ բիզնեսը ստիպված չի լինում այս դժվարին ժամանակահատվածում բացի հարկերից լրացուցիչ ֆինանսական պարտավորությունների համար վճարել, եւ հարկերի չափով գումար վճարելով բանկին պակասում է նաեւ պետության կողմից տրամադրված անտոկոս վարկի գումարը։ Նշենք, որ այդ փորձը բարեհաջող կիրառվել է Եվրոպական մի շարք երկրներում։

• Առաջարկում ենք օրենսդրորեն սահմանել, որ արտակարգ դրության պայմաններում Կառավարության որոշմամբ ինքնամեկուսացված եւ ժամակավոր աշխատանքը կորցրած աշխատողներին պետք է անաշխատունակության թերթիկ տամադրել, որպեսզի այն գործատուները, որոնք իրենց հնարավորության սահմաններում փորձում են օգնություն տրամադրել աշխատողներին, հնարավորություն ունենան վճարել եւ հետո նվազեցնել հարկերից: Ներկայումս այն գործատուները, որոնք փորձում են օգնություն տրամադրել աշխատողներին պետք է վճարեն առնվազն 23% եկամտային հարկ եւ եւս 18% էլ, որպես շահութահարկ, որովհետեւ աշխատողին տված օգնության գումարից, ըստ հարկային օրենսգրքի, գործատուն կարող է շահութահարկից նվազեցնել տարեկան շրջանառության միայն 0,25% ը։ Իսկ դա մեկ կամ երկու, լավագույն դեպքում՝ երեք աշխատողի տրվող օգնության գումար կարող է ծածկել:

Արդյունքում՝ օրենսդրությունը կամա, թե ակամա, գործատուներին մղում է կեղծիքի։ Այսինքն՝ փաստացի ստիպում է գործատուին, որ համապատասխան օգնությունը ձեւակերպի որպես աշխատավարձ, պարգեւավճար կամ որեւէ այլ եղանակով, բայց ոչ երբեք օգնություն, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Կարճ ասած՝ պետությունը հավելյալ հարկում է այն գործատուին, ով ցանկանում է չխաբել եւ ճիշտ ձեւակերպել իր եւ իր աշխատակիցների հարաբերությունները:

• Արտակարգ դրության պայմաններում Կառավարության որոշմամբ գործունեությունը դադարեցրած ընկերությունների կամ ինքնամեկուսացված եւ ժամակավոր աշխատանքը կորցրած քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները ներառված չեն մինչ այժմ ներկայացված որեւէ աջակցության սոցիալական ծրագրում:

Ուստի առաջարկում ենք հաջորդ սոցիալական ծրագրերում ներառել նաեւ քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող, արտակարգ դրությամբ պայմանավորված աշխատանքը կորցրած եւ Կառավարության որոշմամբ կամ արտակարգ դրությունով պայմանավորված հարկադիր աշխատանքը դադարեցրած անձանց»:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն «Մանթաշով» գործարարների միություն

Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնություն է կիրառել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան
Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Ավելին
Ավելին