f

Անկախ

Մաքսիմ Վենգերովը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգան թավջութակահար Վահրամ Սարաջյանի հիշատակին նվիրված համերգով


Ապրիլի 14-ին՝ ժամը 19։30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա անվանի թավջութակահար Վահրամ Սարաջյանի հիշատակին նվիրված համերգային երեկո, որի ընթացքում հանդես կգա Գրեմմիի դափնեկիր, ջութակահար, համաշխարհային երաժշտության ասպարեզի լավագույն արտիստներից Մաքսիմ Վենգերովը: Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մաքսիմ Վենգերովը կկատարեն Ֆելիքս Մենդելսոնի Ջութակի կոնցերտը։ Համերգային ծրագրում կհնչեն նաև Կլոդ Դեբյուսիի «Ֆավնի հետկեսօրյա հանգիստը», պրելյուդ, Մորիս Ռավելի «Պավանա Ինֆանտայի մահվան կապակցությամբ» ստեղծագործությունը, Ջակոմո Պուչինիի Սիմֆոնիկ պրելյուդը։

 Վահրամ Սարաջյանի հիշատակի երեկոն կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Վահրամ Սարաջյանը ծնվել է 1948 թվականին Երևանում, ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, այնուհետև ասպիրանտուրան՝ Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանը։ Նա իր առաջին մենահամերգն ունեցել է 9 տարեկանում, 18-ում հաղթել է համամիութենական մրցույթում, իսկ մի քանի տարի անց ստացել է միջազգային ճանաչում՝ դառնալով Չայկովսկու անվան, Ժնևում անցկացված թավջութակահարների միջազգային մրցույթների դափնեկիր։

Սարաջյանը որպես մենակատար ելույթ է ունեցել Լոնդոնի Բարբիկան կենտրոնում, Միլանի «Լա Սկալայում», Վիեննայի Մյուզիքֆերայնում, Նյու Յորքի «Քարնեգի հոլում» և այլն։

Հարուստ է նաև Սարաջյանի մանկավարժական գործունեությունը։ Նա դասավանդել է ԱՄՆ Օբերլինի կոնսերվատորիայում, Հյուսթոնի համալսարանում։

Սարաջյանի երկացանկում մեծ տեղ է գրավել ժամանակակից երաժշտությունը։ Նա եղել է այնպիսի կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարողը, ինչպիսիք են Ալեքսանդր Չայկովսկին, Գիա Կանչելին, Առնո Բաբաջանյանը, Կարեն Խաչատրյանը և այլք։

Հայաստան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Մեր գյուղն էդ այգիներով ա ապրում, կարկուտի պատճառով բերք չի մնացել. Օհանավանի բնակիչ (ֆոտո)
Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Մադրիդ
56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լի արկղը․ ոստիկանները հետապնդել և բռնել են
Գաղափարական պայքարում եկեղեցուն հաղթել հնարավոր չէ. Շիրակի թեմի առաջնորդ
Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր
Էջմիածնում մի ամբողջ թաղամաս ողողվել է կեղտաջրերով, «Վեոլիա ջուր»-ը ոչ մի լուծում չի տվել
Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հարցերով միջազգային կենտրոն կստեղծվի. ՀՀ-ն միացել է համաձայնագրին
Շարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Քասախում
Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը
Համազգային հանրահավաք՝ Երեւանում
Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն
Ավելին
Ավելին