f

Անկախ

Պետք է հասկանալ Արցախի դրոշը ԱԺ ամբիոնին թքել-կպցնելու նպատակը. Հրաչյա Հակոբյան


Պետք է հասկանալ Արցախի դրոշը ԱԺ ամբիոնին թքել-կպցնելու նպատակը, եթե քաղաքական ակցիա է, հիմա իրենց սեղաններին թքած-կպցրած է Արցախի դրոշը և որևէ մեկը այն չի հեռացրել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

«Մենք տեսանք, որ Սեյրան Օհանյանը հենց ամբիոնի մոտ կպչուն տեղում թքոտում է և կպցնում է դրոշը, եթե դրոշը թքել-կպցնելը քաղաքական ակցիա է, ապա ակցիան մինչ այս պահը շարունակվում է»,- ասաց նա։

Հակոբյանը նշեց, որ իրենք վատ չեն զգում Արցախի դրոշի տեղադրումից և հիշեցեց, որ այս պահին ԱԺ-ում 20-ից ավել Արցախի դրոշ կա տեղադրված։

Պատգամավորը չպատասխանեց այն հարցին, թե ինչու իրենց իշխանության ներկայացուցիչները պատերազմից հետո չեն այցելել Արցախ։

Հարցին՝ ինչպես կմեկնաբանի իշխանության այն հայտարարությունը, որ ընդդիմության այցը Արցախ կարող է սադրանքների տեղիք տալ, Հակոբյանը ասաց. «Այո, երբեմն եղել են այցեր, որոնք հանգեցրել են սադրանքի և ընդդիմության որոշ աշխատանքներ համաձայնեցված են Ադրբեջանի բանակի հետ, որովհետև եղել են այցեր, որոնցից անմիջապես հետո Ադրբեջանի կողմից եղել է սադրանք։ Կամ իրենց հնարահավաքը որքանո՞վ էր տեղին, եթե հաջորդ օրը Փաշինյանը պետք է Բրյուսելում հանդիպեր Ալիևի հետ»։

Խոսելով Ալեն Սիմոնյանին ուղեկցող մեքենաների համար բյուջեից հատկացված գումարերին, Հակոբյանը ասաց․ «Ինչո՞ւ չեք խոսում այն մասին, թե կառավարությունը քանի միլիարդ դրամ գումար է հատկացրել Արցախին, բայց խոսում ենք Ալեն Սիմոնյանի մեքենայի մասին»։

Հայաստան Հրաչյա Հակոբյան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին