Հայաստանում այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ծնվածների թիվը նվազել է: Եթե 2020 թվականի հունվար եւ փետրվար ամիսներին ծնվածների թիվը կազմել է 5294, 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 5533, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն պակասել է՝ դառնալով 5344:
Ժողովրդագրական իրավիճակի մյուս տխուր ցուցանիշը վերաբերում է ամուսնալուծություններին։
ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ Հայաստանում այս տարվա հունվար-փետրվարին ամուսնալուծության դեպքերը կազմել են 740, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ամուսնալուծություններն ավելացել են 161-ով: Մյուս կողմից՝ պակասել են նաեւ ամուսնությունները՝ 2020-ի հունվար-փետրվար ամիսներին՝ 2471, 2021-ի հունվար-փետրվարին՝ 2870, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 2625։