«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 11-ին՝ ժամը 10:20-ից դադարեցվել է Արմավիրի մարզի Արտաշար, Զարթոնք, Եղեգնուտ, Արազափ, Մարգարա, Վարդանաշեն, Երասխահուն համայնքների գազասպառողների գազամատակարարումը: