f

Անկախ

«Մենք վերադարձել ենք ֆաշիզմի ժամանակնե՞րը». իտալացիները Չայկովսկուն արգելելու մասին


Իտալիայում Պյոտր Չայկովսկու ազգության պատճառով չեղյալ են հայտարարել ծրագրված «Կարապի լիճը», «Շչելկունչիկ» և «Քնած գեղեցկուհին» ներկայացումները: Հասարակ իտալացիներն այդ որոշումը համեմատում են ֆաշիստների գործողությունների հետ:

Իտալիայում հրաժեշտ են տալիս «Կարապի լիճը», «Շչելկունչիկ» և «Քնած գեղեցկուհին» անմահ ստեղծագործություններին: Կիևը կարգադրել է իտալական թատրոններում հանդես եկող ուկրաինացի արտիստներին չեղարկել ներկայացումները՝ սպառնալով նրանց դավաճան հայտարարել, քանի որ Պյոտր Չայկովսկին ռուս է, տեղեկացնում է REGNUM-ի թղթակիցը:

«Ռուս արտիստների վիճակն ավելի վատ է, նրանց ելույթները բարեգործական գալա համերգում, որ կազմակերպել են իտալական թատրոնները, հանվել են, որովհետև նրանց ուկրաինացի գործընկերներին այլևս թույլ չեն տալիս հանդես գալ նույն բեմում»,- տեղեկացնում է Corriere della Sera-ն:

Դրա հետևանքով Միլանի, Վիչենցեի, Նեապոլի և Ֆեռարեի թատրոնները ստիպված են եղել չեղյալ հայտարարել ծրագրված ելույթները: Սոցցանցերի օգտատերերն այդ որոշումը որակել են անսահման հիմարություն կամ խելագարություն՝ կիևյան իշխանություններին մեղադրելով այն բանի համար, որ փորձում են իտալացիներին թելադրել իրենց կանոնները:

«Նախագահ դարձած նախկին դերասանը համարում է, որ ամբողջ աշխարհն իրեն է պատկանում: Դա սատանաների պես վախեցնում է ինձ»,- գրում է Մարգերիտա Ֆ-ն:

«Ժողովրդավարական ԿիևԻնչքան հասկանում եմ, ռուսական մշակույթը ջնջելը նրանց հաջորդ նպատակն է: Մոսկվային մեղադրելով նորանոր հանցագործությունների համար, հորինելով շարժական դիակիզարաններ, հարձակումներ ատոմային էլեկտրակայանների, թատրոնների և հիվանդանոցների վրա, որտեղ զոհված կանայք հետո վերակենդանանում են: Արդեն գրքե՞ր եք վառելու»,- վրդովվում է Ռոբերտա Մ-ն:

«Շուտով կսկսեն վառել ռուս գրողների գրքերը»,- հավելում է Ստեֆանյա Դ-ն:

«Արդեն գալիս են ու կանոններ հաստատում մեր տանը: Դա Զելենսկին է, որին բոլորը լսում են»,- նշում է Իոնելլա Պ-ն:

«Որևէ մեկը Իտալիայի սահմաններից դուրս չպետք է որոշի, թե մեզ ինչն է կարելի, ինչը՝ ոչ: Դա խայտառակություն է, մշակույթի խտրականություն, որպիսին անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ չի եղել»,- հաստատում է Անտոնիետա Տ.-ն:

«Ուզում էիք ծանոթանալ ուկրաինացիների հե՞տ: Ահա և նրանք»,- նկատում է Ուգո Ֆրանչեսկո Կ.-ն:

«Առաջինը նրանք չէ, որ ցույց են տալիս նման խենթություն: Նրանք մեր «թանկագին» քաղաքական գործիչների հետ շարունակում են յուղ լցնել կրակի վրա, փոխանակ ամեն ճանապարհով երկխոսություն փնտրեն: Իսկ արվեստը կարող էր լավագույն միջոցը լինել…»,- մտորում է Սերենելլա Ն.-ն:

«Հիշեք, թե ինչպես ողջ Արևմուտքը վրդովվեց, երբ թալիբներն ավերեցին հուշարձաններըՄենք այդ ցնորքը նորից ենք տեսնում»,- հիշեցնում է Աննա Քրիստինա Դ.-ն:

«Մի՞թե ուկրաինացիները չեն հասկանում, որ ժպտացող ու տգետ ծաղրածուն իրենց կործանման է տանում»,- հարց է տալիս Ռոզաննա Մ.-ն:

«Ես չեմ հասկանում՝ ի՞նչ կապ ունի երաժշտությունը: Իտալիան սկսում է նմանվել ֆաշիստների ժամանակին»,- հայտարարում է Ջուզեպպինա Գ.-ն:

«Ահա ձեզ օրինակ, թե ինչպես է տարածվում ատելությունը»,- գրում է Ֆրանչեսկա Գ.-ն:

«Սա վախեցնող է: Ինչո՞ւ փորձել արգելել մշակույթը: Առավել ևս, որ ռուսական մշակույթը չես վերացնի»,- ամփոփում է Մարիա Գ-ն:


 

Աշխարհում Եվրոպա Իտալիա ուկրաինական ճգնաժամ Պյոտր Չայկովսկի սոցցանցեր

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին