f

Անկախ

«Հրապարակ». Աննա Հակոբյանի ամեն մի քայլ սկանդալ է առաջացնում


Աննա Հակոբյանի ամեն մի քայլ սկանդալ է առաջացնում: Չգիտեմ, դիտավորյալ է տիկինը ցնցում հանրությանը, փորձելով ցույց տալ, որ իրեն չեն անտեսում, թե մարդկանց հետ շփվելու, նրանց հետ անկեղծանալու բնածին անկարողությունն է պատճառը, բայց այդպես է ստացվում: 


Աննայի պատկերացրած հովվերգական տեսարանները, որոնք նա փորձում է բեմադրել իր շուրջ և կոնկրետ երեկ՝ կառավարական առանձնատանը՝ իրեն պաշտող գեղեցիկ կանանցով, իր տան շուրջ վազվզող «գեղեցիկ փոքրիկ աղջիկներով», որոնք հետո գալիս, փարվում են Աննայի դոշին, նայելով նրան որպես աստվածուհու, մի տեսակ չեն ստացվում: 

Վշտից սևացած մայրերի մեծ մասը արձակած, ներկի կարոտ մազերով է, կոստյումներն ու «կոժերը» անցած դարից են, ու անգամ եթե խնամված տեսք ունեն մամաները, միևնույն է, նրանց հայացքը սառած է, նրանք չեն «նայվում» մշտաժպիտ Աննայի կողքին, նրա օտար տարածքում, որտեղ անգամ ծառերն իրենցից երջանիկ են թվում: Մամաները դուրս են Աննայի կոնտեքստից և կապ չունեն նրա տեքստի հետ: 

«Սգալ կարելի է հավերժ, սգալը անպտուղ գործողություն է», - դաս է տալիս Աննան պտուղն ու իմաստը կորցրած, քարացած, ծառ դարձած մամաներին, Նիկոլի ուղերձն է կարդում նրանց համար ու պահանջում է, որ «հարևանի, բարեկամի ձեռքը բռնեն անարդարության պահին, գողության պահին», պրիմիտիվ ՀԴՄ կտրոն խանութում պահանջեն ու ասեն գողին. «Մեր որդին դրա համար չի զոհվել, որ դու անես այդ քայլը, մեզ պետք չեն հետո կենացներ, սրբություններ, վերամբարձ խոսքեր, մեզ պետք է, որ դու քո ապրածով ապացուցես, որ էն կյանքը, որ ես տվել եմ, գնահատում ես»: 

Այո, Աննային պետք չեն սրբություններ, նա անգամ ներողություն խնդրել չգիտի, այդ բառը՝ «կներեք»-ը, նա ասում է երջանիկ ժպիտով, կարծես, իր «լուքի» մասին մտածելով. «Որոշ մայրեր բողոքում էին, որ ստիպված են ոտքի վրա կանգնել, իսկ ես ասեցի, որ մեն չենք մեղավոր, մեր հյուրերին պատշաճ ընդունելու համար պատրաստվել էինք, բայց նաև, երբ որ ինձ ասեցին, որ եկել են մայրեր, որոնք ցուցակների մեջ չեն, ես ասեցի, որ ոչ ոք հանկարծ չշրջվի, հետ չգնա, բոլորը թող լինեն մեզ հետ, էսպիսի խնդիրներ են առաջացել, դրա համար ներողություն եմ խնդրում», - թոթովել է Աննան՝ ավելի խորացնելով կանանց ներս չթողնելու իր հանցանքը: 

Ներում խնդրելը հակասում է Աննայի աչքերի արտահայտությանը, սանրվածքին ու մակիյաժին անգամ, որովհետև ներողություն խնդրելու պահին չեն բամբասում  ու չեն ասում՝ «ես մեղավոր չեմ», իսկ Աննան բամբասում ու նույնիսկ  քմծիծաղում՝ թե պատկերացնո՞ւմ եք, եկել էին մարդիկ, որոնք ցուցակում չկային: 

Ո՞վ էր կազմել այդ ցուցակները, եթե Հայաստանի սև ցուցակում 5000 զոհ կա, ինչո՞ւ չեն հրավիրել 5000 զոհերի հարազատներին: Թե՞ զոհերի մեջ կան ընտրյալներ, ու ընտրյալ զոհերը 600-ն էին:

Եւ Աննան կրկին արդարացավ, արդեն հաջորդ օրը, ֆեյսբուքյան «ստատուսի» միջոցով: Ադարանալն այս կնոջ առաքելությունն է դառնում, կարծես: «Երեկ շուրջ 600 հոգի Հայաստանի բոլոր մարզերից ՀՀ վարչապետի կեցավայրում էին։ Տեսանյութ ընկավ աչքովս, որտեղ մի տղամարդ դժգոհում էր, թե ոտքի վրա են եղել, դրա համար հեռացել են շուտ։ Ամենայն հարգանքով, իհարկե, բայց միջոցառումը  բացառապես կանանց համար էր, հրավերը մայրերին էր արված», - գրում է նա, չիմանալով, որ սգվոր կինը դժվար է մենակ տեղ գնում, ու հայկական ադաթում է, որ նրան ամուսինը ուղեկցի: Թող տղամարդիկ էլ  խոտերին նստեին, ի՞նչ կլիներ, որ: Տիկնոջ գրառման մյուս հատվածները բաց ենք թողնում, որովհետև դրանք Աննայի կեղծ հովվերգության պատկերներն են այն մասին, թե ինչ լավ անցավ միջոցառումը, ինչ շատ հյուրեր ուներ ինքը և ինչպես էին ՔՊ-ական պաշտոնյա կանայք «տեսնելով, որ հյուրերը ամաչում են մոտենալ հյուրասիրության սեղանին՝ իրենք սկսեցին մատուցել»: Ահա այսպիսին են մեր բարի ՔՊ-ականները:  

Ինչո՞ւ հեռավոր գյուղերից երեխա կորցրած մայրերը հասան կառավարական առանձնատուն, որտեղ ապրում  է պատերազմը ժամանակին չկանգնեցրած, իրենց երեխաներին զոհաբերած ընտանիքը: Ուրախանալո՞ւ, «Խաչիկ-Վաչիկ-Հրաչիկի» տակ նորից պարելո՞ւ, անվճար Երևան հասնելո՞ւ, այդ ընտանիքի տված բանանն ու մանդարինը մի բաժակ հյութով համտեսելո՞ւ, քյաբաբ-խորոված Աննայի հաշվին ուտելո՞ւ: Երեկ համացանցը պայթում էր այսպիսի մեկնաբանություններից: 

Ես այլ կարծիքի եմ: Մամաներին չարժե վիրավորել: Նրանք գնացին Աննայի մոտ, որ իրենց հետ իրենց զավակների մասին մի անգամ էլ խոսեն, գնացին զգալու, որ  մենակ չեն, հոգեհացի գնացին, ներկա լինելու, ինչպես «առիթների» են ներկա լինում: 

Աննայի մոտ մայրերը գնացին, ինչպես գնում են գերեզմաններ, «անպտուղ» սգալու, ու երբ տեսան, որ խաբված են, որ հոգեհաց տվողը տեղում չի, իրենց չի ընդունում, ամաչեցին, տրանսպորտ նստեցին իրենց միջոցներով ու վերադարձան տուն: 

Լրագրողները նրանց հարցնում էին, թե ինչու են եկել ու ուր են գնում, բայց մայրերից ոչ մեկը չասաց, որ իրենց չեն ընդունել, էնքան ամոթ էր դա խոստովանելը: Ո՞վ կարող է խոստովանել, որ իր դեմքին թքել են: Բայց արդար լինենք: Աննայի «հովերգության» մակարդակը բարձրացել է: Այս անգամ «Խաչիկ-Վաչիկի» փոխարեն հայկական համույթ էր, տարազով պարող կանայք: Շատերը եկել էին երեխաների հետ, ու փոքրիկները ահռելի սպիտակ տորթը կտրելուց ու համտեսելուց հաճույք ստացան՝ Աննայի կազմակերպած միջոցառման միակ հաջողված, հատվածը:

Հ. Գ. Զոհվածների մայրերի մեծամասնությունը անգամ գազելներ տրամադրելու պարագայում հրաժարվել է գալ Երևան և  մասնակցել Աննայի խնջույքին: 

 

Աննա Հակոբյան Զոհվածների ծնողներ Հայաստան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին