f

Անկախ

Քրիստինա Օգանեզզի «Խաղաղության աղավնին» կցուցադրվի Գլենդելում


Burbank Art Association-ը ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում կցուցադրի հայ նկարչուհի Քրիստինա Օգանեզզի «Խաղաղության աղավնին» կտավը։ Ցուցարությունը կտևի մինչև ապրիլի 29-ը՝ GEO պատկերասրահում։ Ամերիկաբնակ հանրությանը կներկայացվի խաղաղության կոչ պարունակող այս կտավը։

«Շատ ուրախ եմ, որ այս բարդագույն ժամանակներում Burbank Art Association-ը ներկայացնում է խաղաղության կոչ արտահայտող իմ այս կտավը։ Նկարում պատկերված է աղավնի, կտավի գույները համապատասխանում են Ուկրաինայի դրոշի գույներին, իսկ աղավնու գլխավերևում Աստվածաշնչից տողեր են, որոնք հիշեցնում են մեզ նոր սկզբի և նոր կյանքի մասին: Հուսով եմ, որ տարածաշրջանում շուտով խաղաղություն կհաստատվի»,-նշում է Քրիստինա Օգանեզզը։

Նշենք, որ վերջերս ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում բացվեց Օգանեզզի աշխատանքների ցուցահանդեսը։ ԱՄՆ-ում պարբերաբար տարբեր պատկերասրահներում ներկայացվում են նկարչուհու գործերը՝ առաջացնելով մարդկանց մեծ ուշադրությունը։

Քրիստինա Օգանեզզը Հայաստանի նկարիչների միության պատվավոր, Լոնդոնի Visual Artists Association-ի, ԱՄՆ-ի Portrait Association-ի և Արվեստագետների միջազգային միության (Էստոնիա) անդամ է: Հայ արվեստագետը հանդես է եկել անհատական և խմբակային ցուցահանդեսներով Հայաստանում և երկրի սահմաններից դուրս: Նրա աշխատանքները զետեղված են անձնական, պետական և թանգարանային հավաքածուներում: Մասնավորապես՝ Օգանեզզի գործերից կարելի է գտնել Երևանի պատմության թանգարանում: 2020 թ. Օգանեզզը Միլանում (Իտալիա) արժանացել է Ֆրիդա Կալոյի անվան մրցանակի՝ Շառլ Ազնավուրի դիմանկարի համար: 

 

մշակույթ

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին