f

Անկախ

Վճռաբեկ դատարանը կարող էր այլ որոշում կայացնել, բայց խնդիրը Եվրոպական դատարանի վճիռն է. Ռուբեն Մելիքյանը՝ Մարտի 1-ի գործի մասին


Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, քիչ առաջ հրապարակեց որոշում, որով բեկանեց Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը՝ կապված 2008-ի իրադարձությունների հետ: Այս բողոքը ներկայացնելիս հաշվի է առնվել «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճիռը։

Այս գործով արդարացվեցին նաև ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը և դեսպան Ալեքսանդր Արցումանյանը։

ArmDaily.am-ի հետ զրույցում իրավաբան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի դեպքը մյուս երկու որոշումներից անջատել է պետք։

«Սա առանձնահատուկ է նրանով, որ Եվրոպական դատարանի վճիռը կայացվել էր աննախադեպ իրավիճակում, երբ ՀՀ շահերը ներկայացնող գրասենյակը ենթարկվել է Նիկոլ Փաշինյանին և անգործություն է դրսևորել, որևէ կերպ չի արձագանքել՝ հակափաստարկ չի ներկայացրել կամ չի փորձել հիմնավորել, թե ինչու Եվրոպական դատարանը կայացնի այլ որոշում։ Եվրոպական դատարանը ՀՀ-ին ներկայացրել է հարցադրումներ, որին Հայաստանի Հանրապետությունը պետք է ողջամտորեն արձագանքեր, փորձեր ՀՀ շահերը պաշտպաներ։ Օրինակ՝ փորձեր պաշտպանել այն մոտեցումը, որ ոստիկանների նկատմամաբ բռնություն գործադրելուց փառավորվելու, ոստիկանների դեմ բռնություն գործադրելն արդարացնելու, կազմակերպելու հետ կապված կոչեր անելը չի կարող հանցավոր արարք չհամարվել, բայց մեր համապատասխան պաշտոնատար անձինք, իմ տեղեկություններով՝ առհասարակ չեն արձագանքել, անպատասխան են թողել այն փաստարկները, որոնք ներկայացված են եղել ՀՀ-ի դեմ։ Ստանդարտ իրավիճակներում, ինչպես այս դեպքն է, Եվրոպական դատարանն ընդունում է, որ դիմումատուի ներկայացրածը պետությունը ընդունել է։ Ցավոք սրտի, Եվրոպական դատարանը չի խորացել, թե ինչ պատճառով է դա տեղի ունեցել»,- ասաց Մելիքյանը։

Նա հիշեցնում է, որ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի մասով գործ ունեինք մի իրավիճակի հետ, երբ օրը ցերեկով անթաքույց կոչեր էր անում՝ կապված ոստիկանների նկատմամբ բռնություններ իրականացնելու հետ։

«Ստացվում է 2 քայլանոց կոմբինացիա՝ Վճռաբեկ դատարանը կարող է ասել, որ ունի Եվրոպական դատարանի վճիռ, բայց մյուս կողմից Եվրոպական դատարանի վճիռը կայացվել է այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետության շահերը պատշաճ չեն ներկայացվել»,- ասաց Մելիքյանը։

Հարցին՝ նման պայմաններում արդյոք Վճռաբեկ դատարանը կարող էր այլ որոշում կայացնել, Մելիքյանը պատասխանեց. «Ես այն կարծիքին եմ, որ այո, կարող էր այլ որոշում կայացնել։ Բայց այդուհանդերձ բուն խնդիրը Եվրոպական դատարանի վճիռն է, որը կայացվել է աննախադեպ իրավիճակում։ Այդպիսի իրավիճակի եվրոպական դատարանն առաջին անգամ էր բախվում, երբ անձն, ով դիմումը ներկայացրել է տարիներ առաջ, հիմա վերածվել է ՀՀ շահերը ի պաշտոնե պաշտպանելու պարտականություն ունեցող գրասենյակի, փաստացի, անմիջական ղեկավարի։ Եվրոպական դատարանը, կարծում եմ, չկարողացավ գտնել բանաձև, թե ինչպես կարող է այս իրավիճակը հանգուցալուծվել, և իմ պատկերացմամբ՝ կայացրեց խնդրահարույց վճիռ»,- ասաց Մելիքյանը։

Իրավաբանը համոզված է, որ երբ Նիկոլ Փաշինյանը դադարի ՀՀ վարչապետ լինելուց՝ այս հարցը պետք է անպայման բարձրացվի, և իրավական լուծում կտրվի այս իրավիճակին, սակայն այս պահին այդ գործընթացը ժամանակավրեպ է։

«Իրավունքի ամենահիմնարար սկզբունքները պահպանված չեն։ Ես անգամ չեմ խոսում Վճռաբեկ դատարանի կախվածության գործոնի մասին, բայց անգամ այդ հանգամանքը հաշվի չառնելով՝ մենք գործ ունենք ոչ իրավաչափ վիճակի հետ»,- ասաց իրավաբանը։

 

Ռուբեն Մելիքյան Մարտի 1 ՄԻԵԴ Նիկոլ Փաշինյան Հայաստան

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին