TV Noviny հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սլովակիան եվրՈւկրաինային է փոխանցել իր С-300 զենիթահրթիռային համակարգը։ Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ ՀՕՊ համալիրն արդեն Ուկրաինայում է։ Վերջին երկու օրերի ընթացքում այն Ուկրաինա տեղափոխվել է ամենախիստ գաղտնի պայմաններում։
Ավելի ուշ տեղեկությունը հաստատել է Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը։
«Սա պատասխանատու որոշում է, որով Սլովակիայի Հանրապետությունը, որպես խաղաղության, ազատության և մարդու իրավունքների պաշտպանության աջակցող երկիր, օգնություն է ցուցաբերել Ուկրաինային պաշտպանության հարցում։ Մենք հավատում ենք, որ այս համակարգը կօգնի հնարավորինս շատ անմեղ ուկրաինացիների փրկել»,- ասել է նա։
Վարչապետը հավելել է, որ համալիրի փոխանցումը չի նշանակում, որ երկիրը կդառնա Ուկրաինայի զինված հակամարտության մաս։
Ավելի վաղ Սլովակիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Սլովակիայի բանակին սպասարկող միակ Ս-300 զենիթահրթիռային համակարգը կարող է Ուկրաինային փոխանցվել միայն համապատասխան փոխարինող գտնելուց հետո։