f

Անկախ

Չլինի գործողություն՝ Նիկոլը հանգիստ շարունակելու է ոչնչացնել Հայաստանը


Երեկվա «Ես Նիկոլին մանդատ չեմ տվել» ֆլեշմոբը կողմնակի, բայց շատ օգտակար (!) արդյունք տվեց. քննադատություն ու դժգոհություն ընդդիմության ներկայացուցիչներից, ինչպես նաև ներկայիս աղետը հասկացող անհատներից։

Մասնավորապես, մեզ քննադատել են Narek Samsonyanը, Հայկ Դերզյանը, կարծեմ՝ Тигран Варданянը։ Քաղաքականությունից դուրս գտնվող ընկերներիցս՝ Ալվինա Աղաբաբյանը, Nana NG Gndoyanը, Միկիչեան Վահեն, վստահ եմ, որ էլի մարդիկ քննադատած կլինեն։ Քննադատել է նաև Անկախ Հայաստան լեգենդար կեղծ օգտատերը 🙂

Նախ՝ շատ շնորհակալություն քննադատության համար։ Ու նախևառաջ ԲԱՑ քննադատության համար։

Համաձայն չեմ այդ քննադատության հետ ու ստորև կգրեմ, թե ինչու։ Բայց շնորհակալ եմ, որովհետև մեր հանրության ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ այսքան տարում մենք չենք սովորել առողջ ու կառուցողական (այդ թվում և հանրային, այդ թվում և կոշտ) քննադատական բանավեճ վարել։

Ցանկացած քննադատություն մեր մեջ ընկալվում է՝ որպես հարձակում, որպես խանդի տեսարան, որպես «խփելու ձև» և այլն։ Ես համարում եմ, որ նաև սա է մեր հասարակության ներկա բզկտված, պառակտված վիճակի պատճառներից մեկը։ Բաց հանրային կառուցողական բանավեճն այն ինստիտուտներից մեկն է, որը ապահովում է առողջ և ամուր հանրության լինելը։

Օրինակ՝ կոնկրետ այս դեպքում քննադատությունը ցույց տվեց, որ այն լսարանում, որին ուղղված էր մեր ֆլեշմոբը, չկա գիտակցում այն մտքի, որ ընտրություններում հաղթելը դեռ չի նշանակում ամենաթողության մանդատ ստանալ։

Չկա նաև գիտակցում, որ Նիկոլը՝ օգտագործելով ողջ վարչական ռեսուրսը, ստացել է ՀՀ գրանցված ընտրողների մեկ երրորդից էլ ավելի քիչ ձայները։

Որ այն մարդիկ, որոնց կարողացել են խաբել խաղաղության մասին Նիկոլի լոլոներով ու ձայն կորզել... նույնիսկ այդ մարդկանցից շատերը Արցախը հայաթափելու մանդատ Նիկոլին չեն տվել։

Սա հենց Նիկոլի քարոզչական գծերից մեկն է, թե, իբր. «Քանի ես եմ հաղթել ընտրություններում, ուրեմն հանգիստ նստեք տեղներդ, ինչ ուզեմ, կանեմ»։ Իյա, իրո՞ք։

Ինչ վերաբերում է կոնկրետ տեխնոլոգիաներին. ֆլեշմոբ, թե ցույց, թե ինչ... Ինչպես երջանկահիշատակ եղբայրս էր սիրում ասել. «օղին իր տեղն ունի, կոնյակը՝ իր»։

Հանրության հետ պետք է հաղորդակցվել բոլոր հնարավոր միջոցներով, այլ ոչ թե դժգոհել, թե «Ֆեյսբուքում գրում եք, այլ ոչ թե դուրս գալիս փողոց»։ Կարևոր է և փողոցը, և Ֆեյսբուքը, և լսարանը, որտեղ դասախոսություն եմ կարդում (վերջին 5–6 ամսում մոտ 20 դասախոսություն եմ անվճար կարդացել այս թեմաներով տարբեր հարթակներում, տարբեր ձևաչափերով)։

Հանրության հետ պետք է հաղորդակցվել՝ տարբեր հարթակներում և ունենալով հստակ, իրար չհակասող ուղերձներ։ Այդպիսի ուղերձներ ձևակերպելու համար պետք է սկսել հաղորդակցման ռազմավարություն ունենալուց։ Մի բան, որը ընդդիմությունը, ցավոք, չունի։ Ու հենց այդ պատճառով է այսօր հանրային դաշտը քննարկում առաջին հերթին Նիկոլի ու Ալիևի ճաշկերույթի աղամանը, այլ ոչ թե այն, որ Նիկոլն Արցախ է հանձնում։

Առավել սխալ են հասցեագրված այն մեղադրանքները, թե. «Ֆեյսբուքում հով լռված ֆլեշմոբ են անում»... Նախ՝ մասնակցել եմ Նիկոլի դեմ փողոցային պայքարին դեռ 2020-ի հետպատերազմյան առաջին օրերից՝ փողոց փակել, Եռաբլուրում հազարավոր ոստիկանների ու նիկոլական ակտիվիստների դեմ կանգնել, ցույցերի գնացել, և այլն, և այլն։ Հենց ապրիլի 5-ի ցույցին գնացել ենք ընկերներով, նաև տեղում տասնյակի չափ հարցազրույցներ տվել։

Մի կարևոր պահ էլ՝ արդյոք մեզ քննադատողները դա նույն Ֆեյսբուքից չեն անում 🙂

Հաջորդ օրն էլ գնացել եմ «5165» կուսակցության կազմակերպած պիկետին կառավարության առաջ, խոսել լրագրողների հետ։ Ի դեպ, հարց բոլոր ուժերին, որոնք հասկանում են Արցախի վրա կախված վտանգը. իսկ ինչո՞ւ «5165»-ի պիկետին չկային այլ կուսակցությունների ներկայացուցիչներ։

Ես ողջունում եմ բաց քննադատությունը։ Ես այդ քննադատությունից դասեր եմ քաղում ու սովորում եմ։ Նաև ակնկալում եմ, որ քննադատողը պատրաստ լինի ինքն էլ այդպիսի բաց քննադատություն ընդունելու։

Քաղաքական ուժերին եմ խոսքս ուղղում. քննադատության պակասն է, ամեն մեկի իր սոցիալական պղպջակում փակվելն է, որ բերել է այն սխալներին, որոնց պատճառով մենք հիմա երկիր ենք կորցնում։

Հենց այդ պատճառով էլ ազգային համակարգող մարմնի ստեղծման ուղղությամբ մեր աշխատանքում, մենք ոչ միայն կոչեր ենք անում, այլ ամեն օր հանդիպում ենք մարդկանց հետ՝ քաղաքացիներից մինչև քաղաքական ուժեր ու փորձում ենք այնպես անել, որ գոնե սկսեն իրար հետ շփվել, որպեսզի իրար հանդեպ կուտակված այդ անվստահությունը սկսեն հանել, սկսեն իրար գոնե մի քիչ լսել, թեկուզ չհամաձայնվելով։

Եթե այս դժվար, այս խոսակցություն սկսելու փուլը չհաղթահարենք, ապա համախմբում, մոբիլիզացիա երբեք չի լինելու, քանի որ քաղաքացիները, տարբեր խմբերը, կուսակցություններն իրար ավելի շատ են ատում, քան մեր երկիրն օկուպացրած թուրքերին։ Եւ այդ փոխադարձ անվստահությունն ու ատելությունը համակարգված ձևով ամեն օր սնուցվում է թե՛ նիկոլաթուրքերի, թե՛ դրսի ուժերից կողմից։

Սկսենք իրար հետ խոսելուց, իրար հասկանալուց։

Ըստ այդմ առաջարկում եմ բոլոր նրանց, ովքեր այս ֆլեշմոբից դժգոհ էին ու քննադատություն ունեին, վաղը հանդիպել՝ առանձին-առանձին կամ միասին, ոնց ասեք։ Խոսենք, քննարկենք, հասկանանք։ Հասկանանք նաև հաջորդ քայլերը, հասկանանք, թե ինչպես կարող ենք փոխլրացնել մեր ներուժը հանուն Արցախի և ընդհանրապես Հայաստանի փրկության։

Ու կարևոր չի, էլի, որ մեկը կարող է շատ-շատ մի լայք դնել, մյուսը՝ 1500 դրամ տալ պաստառ տպելու համար, երրորդը՝ ճիշտ ու կարևոր խորհուրդ տալ, չորրորդը՝ դուրս գալ փողոց։ Այդ բոլոր ներդրումներն էլ կարևոր են ընդհանուր նպատակին հասնելու համար։

Մի քանի օր առաջ գրել էի, կրկնեմ.

Չկա վստահություն → չի լինի մոբիլիզացիա։

Առանց մոբիլիզացիա → չի լինի գործողություն։

Չլինի գործողություն → Նիկոլը հանգիստ շարունակելու է ոչնչացնել Հայաստանը։

Կարեն Վրթանեսյան ՖԲ Գրառում ֆլեշմոբ Նիկոլ Փաշինյան Հայաստան

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին