f

Անկախ

Մարտունիում 24–ամյա երտասարդը դանակի 17 հարվածով սպանել է տղամարդուն, այնուհետև անմարդկային վերաբերմունք դրսևորել դիակի նկատմամբ․ բաժանմունքի պետ


Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում երկու օր առաջ սպանված գտնված Կամո Ալեքսանյանը, ով զբաղված էր շրջիկ դրամափոխությամբ, երեք երեխայի հայր էր. երեխաներից մեկն անչափահաս է։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ Ոստիկանության Մարտունու բաժանմունքի պետ   Ստյոպա  Հակոբյանը, դեպքը տեղի  է ունեցել 2022 թվականի ապրիլի 4-ի երեկոյան ժամը 20-ի սահմաններում։ Ոստիկանության աշխատակիցների օպերատիվ աշխատանքի արդյունքում հանցագործությունը շատ արագ բացահայտվել է ապրիլի 5-ի ընթացքում։ «Թարմ հետքով ոստիկանություն բերման ենթարկվեց Մարտունի համայնքի Գեղհովիտ գյուղի բնակիչ, 1998 թվականին ծնված Հակոբ Ասատրյանը։ Փաստերի պնդման տակ նա տվեց ինքնախոստովանական ցուցմունք եւ պատմեց, որ Կամո Ալեքսանյանի հետ ապրիլի 4-ին Մարտունու մարզադաշտի շրջակայքում իրեն պատկանող ավտոմեքենայի մեջ վիճաբանել է պարտքերի շուրջ, ապա իր մոտ եղած  դանակի բազմաթիվ հարվածներով մահվան է հասցրել նրան, հագից հանել զգեստները, հափշտակել 1 միլիոն 200 հազար դրամ գումար, որով տարել ու փակել է իր պարտքերը,  եւ մերկ դիակը գցել  Մարտունու հանգստյան տանը մոտիկ մացառուտի մեջ, իսկ շորերը թաղել է Գեղհովիտ գյուղից դեպի Վայոց Ձոր տանող ճանապարհի եզրում։ Գեղհովիտի տարածքում է թաքցրել նաեւ հանցագործության գործիք հանդիսացող դանակը։ Բոլոր իրեղեն ապացույցները մեր կողմից ձեռք են բերվել, տարվել է դատաբժշկական փորձաքննություն, հանցագործը կալանավորված է, ընթանում է նախաքննություն։ Փորձաքննության արդյունքներով՝ հանցագործը զոհի որովայնին եւ մարմնի տարբեր մասերին  հասցրել է դանակի 17 հարված, այնուհետ դաժանությունը շարունակել է՝ անմարդկային վերաբերմունք դրսեւորելով նաեւ դիակի հանդեպ։ Զարմանալին այն է, որ հանցագործը նախկինում չի դատվել, հանցավոր որեւէ արարքով աչքի չի ընկել։ Ինչ վերաբերում է սպանվածին, ապա պետք է ասել, որ նա Մարտունիում օրինակելի ու հարգված, մարդամոտ անձնավորություն էր, երեք երեխայի հայր, որոնցից մեկն անչափահաս է։ Մարտունին ցնցված է այս դաժան դեպքից»,-ներկայացրեց Ստյոպա Հակոբյանը։

Ոստիկանության Մարտունու բաժանմունքի պետը նաեւ շեշտեց, որ նման բնույթի հանցագործությունները հաճախակի են տեղի ունենում, քանի որ առանց լիցենզիայի, թաքնված շրջիկ դրամափոխությամբ զբաղվող անձանց նկատմամբ կատարվող ոտնձգությունները դժվար է լինում կանխել աչքից հեռու տարածքներում գործունեություն ծավալելու պատճառով։ Ցավոք, նման դեպքերը հաճախ, բացի հափշտակությունը, ավարտվում են սպանությամբ։ «Մենք ամեն կերպ փորձում ենք բացառել մեր տարածքում դրամափոխների ապօրինի ու թաքնված  գործունեությունը, կիրառում ենք վարչական տույժեր, քրեական գործեր ենք հարուցում, որպեսզի արմատախիլ անենք նման երեւույթները։ Սա շատ կարեւոր է նաեւ այն տեսանկյունից, որ թաքնված շրջիկ  դրամափոխությամբ զբաղված անձինք արդեն չեն հայտնվի հանցագործների ուշադրության կենտրոնում կամ  թիրախում։ Փառք ու պատիվ մեր աշխատակիցներին, որ կարողացան ժամերի ընթացքում բացահայտել հանցագործությունը, գտնել դիակը, հանցագործին եւ իրեղեն ապացույցները»,-նշեց Ստյոպա  Հակոբյանը։

Հայաստան Գեղարքունիքի մարզ

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին