f

Անկախ

«Լուսավոր Հայաստան»-ի մի քանի նախագծեր չընդգրկվեցին ԱԺ լիագումար նիստերի օրակարգ


Այսօր՝ ապրիլի 14-ին, ՀՀ Ազգային ժողովի քառօրյա նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծերը, որոնք գլխադասային հանձնաժողովներում ստացել էին բացասական եզրակացություն քվեարկությամբ չընդգրկվեցին օրակարգ: Նախագծերը ներկայացրեց խմբակության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Նախաձեռնություններից մեկը ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքն էր:

«Օրենսգրքի 1292 հոդվածում սահմանված է, որ ժառանգության նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ վերջին բնակություն է հայտարարել ժառանգատուն, եթե այլ բան սահմանված չէ իր կտակտում: Ժառանգատուն կտակով կարող է սահմանել, որ իր երկրի օրենսդրությունն է կիրառվում իր ժառանգության նկատմամբ: Մենք կանխավարկածը փոխում ենք, սահմանում, որ ժառանգության նկատմամբ կիրառվում է ժառանգատուի քաղաքացիության իրավունքը, եթե այլ բան գրված չէ կտակով: Ըստ էության տրամաբանությունը թողնում ենք, սակայն կանխավարկածն ենք փոխում: Կանխավարկածն ի օգուտ փոխում ենք քաղաքացիության երկրի օրենսդրության: Իսկ եթե անձը ցանկանում է, որ իր վերջին բնակության վայրի օրենսդրությունը կիրառվի, ապա դա կարող է կտակում սահմանվել»,-ասաց Սիմոնյանը:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն, քանի որ գործող կարգավորումը լրիվ կրկնվում է նաև ԵՄ փաստաթղթերով և ԱՊՀ կոնվենցիայով: Նա նշեց, որ կոլիզիոն նորմերի տրամաբանությունն այն է, որ բոլոր պետությունները հնարավորինս նույն կանոնը սահմանեն:

Քվեարկությամբ նախագիծը ստացավ 33 «կողմ», 7 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներ՝ չընդրգրկվելով ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

Տարոն Սիմոնյանը ներկայացրեց նաև Քաղաքացիկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին մեկ այլ նախագիծ: 

«Ընտանեկան և քաղաքացիական օրենսդրությունների միջև հակասությունն ենք փորձում հարթել: Ընտանեկան օրենսդրությունով սահմանված է, որ անչափահաս երեխան, եթե ամուսնության նվազագույն տարիքին՝ 16 տարեկանին հասել է, ապա իրավունք ունի, պարտավոր է իր ծնողական իրավունքներն ամբողջությամբ իրականացնել՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը: Դրա օրինակն այն է, որ 16 տարեկան անչափահասը երեխա է ունենում, սակայն չի գտնվում գրանցված ամուսնության մեջ, ընտանեական օրենսդրությունը նրան իրավունք է տալիս ծնողական իրավունքները ամբողջությամբ իրականացնել և դնում է նման պարտավորության տակ: Սակայն Քաղաքացիական օրենսդրությունը գործունակության մեկ հիմք է տալիս՝ 18 տարեկանը լրանալը և երկու հատուկ հիմքեր, երբ անձը 16 տարեկանից աշխատանքի է անցել և ծնողների թույլտվությամբ նա գործունակություն է ձեռք բերել, և երկրորդ հիմքը, երբ նա ամուսնացել է: Սակայն մյուս հիմքը, որը ընտանեկան օրենսդրությամբ տրված է, չկա: Եվ մենք փորձել ենք այդ բացը լրացնել՝ սահմանելով հատուկ 3-րդ հիմքը, երբ անձը ամուսնության նվազագույն տարիքին հասել է, 16 տարեկան է, ունի երեխա, ապա այդ երեխա ունենալու հիմքով դառնում է գործունակ, որպեսզի կարողանա իրացնել ընտանեկան օրենսդրությամբ սահմանված ծնողական իրավունքները»,-ասաց նա:

Պետավիրական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանը ներկայացրեց նախագծի բացասական եզրակացությունը, կոչ արեց դեմ քվեարկել: Նա նշեց, որ բոլոր անձինք լրիվ ծավալով գործունակություն են ձեռք բերում ամուսնական տարիքի հասնելու պահից, այսինքն՝ դրա համար անչափահաս ծնող լինել պետք չէ: Քվեարկությամբ նախագիծը ստացավ 24 «կողմ», 66 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներ:

Լուսավոր Հայաստան

«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնություն է կիրառել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան
Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն
Տաւուշ. հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ չարիքի վախճանին խորհրդանի՞շը. Սևակ Կ. Հակոբյան
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Մայիսի 8֊ին, ժամը 10։00֊ին «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։
ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Քայլերթը Սևանից,ուղիղ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Ավելին
Ավելին