f

Անկախ

Կապիտուլիացիայից հետո Հայաստանի քաղաքական դաշտում ներկայացված ուժերը պետք է տուն չգնային այնքան ժամանակ, մինչև այս իշխանություններին չուղարկեին չվաստակված հանգստի. Բենիամին Մաթևոսյան


Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության երեկվա կազմակերպած հանրահավաքին ու պատասխանելով մեր հարցին, թե արդյոք պե՞տք չէր ցույցերի մեկնարկն ավելի վաղ տալ, ասաց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո փողոցից պետք է տուն չգնային, մինչև չլուծեին իրենց առջև դրված խնդիրը։
«Իրականում երևի 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի քաղաքական դաշտում ներկայացված ուժերը պետք է տուն չգնային այնքան ժամանակ, մինչև այս իշխանություններին չուղարկեին չվաստակված հանգստի։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Ինչ վերաբերվում է այն հանգամանքին, թե ինչու հիմա, ինձ թվում է դա տրամաբանական է այն առումով, որ մենք տեսնում ենք, որ գործընթացները արագ ընթանում են և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն Ադրբեջանի կողմից նախանշված կետերին համապատասխան իրենց կողմից առաջ քաշված նախապայմանների կատարման տրամաբանության շրջանակներում՝ այդ ամեն ինչն, այսպես ասած, նյութականացվում է։ Եվ անհրաժեշտ է ինչ-որ գործողություններ իրականացնել, որպեսզի դու կարողանաս այդ ամեն ինչը կանխել։ Պետք է ցույց տալ, որ մանդատ՝ զիջումների գնալու՝ ժողովուրդն իշխանություններին չի տվել»,-ասաց Մաթևոսյանը։

Քաղաքական մեկնաբանն ասաց, որ ինչ վերաբերվում է հանրահավաքի մասնակիցներին, ապա մի կազմակերպություն մի թիվ է նշում, ընդդիմության ներկայացուցիչները նշում են 17-ից մինչև 20 հազար մարդ, ամեն դեպքում պետք է արձանագրել այն փաստը, որ երբ մի քանի օր առաջ է հայտարարվել հանրահավաքի մասին ու այս քանակությամբ, այս էներգետիկայով հանրահավաք ես կարողանում իրականացնել՝ դա վատ չէ։
«Դա վատ չէ, բայց դա նաև պարտավորեցնող է, որովհետև ակնհայտ է, որ մարդիկ սպասելիքներ ունեն և եթե հետագա քայլերը շատ սպասեցնել տան՝ ինձ թվում է այս պոտենցիալը նույնպես կարող են կորցնել»,-ասաց Բենիամին Մաթևոսյանը։

Մեր դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ «Հայրենիքի փրկության շարժման» ճակատագրին արժանանա այս նոր մեկնարկը ևս, եթե շարունակեն նույն սցենարով աշխատել, քաղաքագետն ասաց, որ մի կողմից քանակի առումով, էներգետիկայի առումով դրական էր, սակայն եթե այս անգամ էլ գնան նույն ճանապարհով, ինչպես «Հայրենիքի փրկության շարժման» տրամաբանության շրջանակներում, ապա խնդիրների առջև կկանգնի ընդդիմությունն ամենայն հավանականությամբ։
«Իսկ ի՞նչ իրենք պիտի անեն։ Բացահայտում չեմ անելու, բայց բաներ կան, որոնք ակնհայտ են։ Տեսեք, պետք է ընդլայնեն ոչ միայն այն մարդկանց քանակը, ովքեր գալիս են հանրահավաքի, այլ նաև պետք է ընդլայնեն այն մարդկանց քանակը, ովքեր հանրահավաքի հարթակից ելույթ են ունենում։ Կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ապակուսակցական են ներկայացնում հանրային սեկտորը կամ ներկայացնում են արտախորհրդարանական ընդդիմությունը։ Այդ բոլոր շրջանակների հետ պետք է աշխատել, իրենց մաքսիմալ ներառել այս բոլոր գործընթացների մեջ։ Դրանից բացի հասարակության հետ էլ է պետք աշխատել։ Տեսեք, երեկ ինչ թեզ հնչեց, որ երբ որ բոլորը մեզ հետ լինեն, այն ժամանակ էլ մենք կհաղթենք։ Իրականում դա ճիշտ թեզ է, ուղղակի ինչ պետք է անես։

Երերկվա հանրահավաքը նախկին շարժումներից գիտե՞ք ինչով էր տարբերվում՝ մենք վերջապես տեսանք մի կարևոր հանգամանք, ընդդիմությունը՝ հստակ, կետ առ կետ ներկայացրեց, թե իր օրակարգն ինչով է տարբերվում իշխանությունների օրակարգից։ Եթե դու ուզում ես ավելացնել հանրահավաքի մասնակիցների քանակը՝ դու պետք է կարողանաս հարստացնել ոչ միայն հարթակն, այլ նաև օրակարգը, որի մասին խոսում ես այդ հարթակում»,-ասաց Մաթևոսյանը։

Բենիամին Մաթևոսյան կապիտուլյացիա ընդդիմություն Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին