f

Անկախ

Վարչապետը պետք է հասկանա, թե մենք իրեն ինչ աջակցություն ենք ցույց տալիս, որ Բրյուսելում խեղճ չներկայանա․ Կարին Տոնոյան


Ադրբեջանի Հանրապետությունը, ի դեմս իրենց նախագահի, մշտապես հայտարարում են, որ չկա Լեռնային Ղարաբաղ, ուզում եմ ասել, որ իրենք ճիշտ են՝ այլևս չկա Լեռնային Ղարաբաղ, այլ կա Արցախի Հանրապետություն, կա հայկական Արցախ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, կառավարության դիմաց ակցիայի ժամանակ հայտարարեց «5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը։

Վերջինս նշեց, որ պետք է իշխանություններին պարտադրել ճանաչել Արցախի անկախությունը։

«Սա առաջին քայլն է, որով մենք հնարավորություն կտանք ապագայում մեր սերունդներին պայքարելու Արցախի համար։ Չի՛ կարելի կոտրվել՝ ընդամենը մեկ պատերազմում պարտվելով, պետք է վերստին ուժ գտնենք ու պայքարենք Արցախի ազատագրման և ինքնուրույնության ճանաչման համար։ Առանց Արցախ չկա Հայաստանի անվտանգություն, սա պետք է հասկանա յուրաքանչյուր հայ։ Եթե այսօր մենք զիջում ենք Արցախը, վաղը զիջում ենք Սյունիքը, Երևանը։ Յուրաքանչյուր հայ պետք է հասկանա, որ Արցախը հայի պատվի խնդիրն է։ Ուզում եմ հերքել այն թյուր կարծիքները, որ եթե ճանաչենք Արցախի անկախությունը, ապա Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ կսկսի: Միշտ վախենալո՞վ պետք է ապրենք, վախենալով պետք է թույլ տանք, որ Արցախը քայլ առ քայլ գրավի այն, ինչը մենք վախենում ենք կորցնե՞լ»,- ասաց Տոնոյանը։

Նա նշեց, որ թույլ չեն տալու, որ Արցախը երբևէ լինի Ադրբեջանի կազմում։

«Մենք հիմա ցույց ենք տալիս, որ այս երկրում կա ժողովուրդ և անգամ մերժված վարչապետը պետք է հասկանա, թե մենք իրեն ինչ աջակցություն ենք ցույց տալիս, որպեսզի ինքը Բրյուսելում խեղճ ու կրակ չներկայանա»,- ասաց «5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը։

Հայաստան Կարին Տոնոյան

Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Ավելին
Ավելին