f

Անկախ

Լավ ապրելու մասին չենք խոսում, որովհետեւ վատ ապրելն ավելի լավ է, քան հայրենազրկվելը. Թադևոս Ավետիսյան


Այս իշխանության գալուց հետո մեր լավ ապրելու օրակարգերի շուրջ բանավեճը  դարձավ ոչ արդիական. մենք հիմա չենք բանավիճում լավ ապրելու մասին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 6-ին, «Այլընտրանքային նախագծեր» խմբի կողից կազմակերպված «Տնտեսական ռիսկեր, կյանքի դժվարացում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց տնտեսագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, որը մասնակցում է «Հայկական օրակարգ. տնտեսական ռիսկեր. կյանքի դժվարացում» թեմայով պանելային քննարկմանը։

Պատգամավորը հիշեցրեց կառավարության վերջին նիստը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ սոցիալական խնդիրներն առաջնային չեն. «Ասում է՝ ամեն ինչ շատ վատ է, բայց սոցիալական խնդիրները չեն կարևոր։ Այ սա է ամենավտանգավորը։ Մենք այսօր լավ ապրելու մասին խոսելու ոչ ժամանակ, ոչ տրամադրություն, ոչ էլ մեծ հաշվով իրավունք ունենք։ Մենք խոսում ենք ապրելու մասին։ Ասում եք՝ տնտեսական քաղաքականություն, ի՞նչ տնտեսական քաղաքականություն: Վտանգված է մեր ապրելու իրավունքը։ Վտանգվել է 2018 թ. ապրիլից սկսած ու ամեն հաջորդ օր ավելի է վտանգվում ապրելու իրավունքը»,-նշեց Թադևոս Ավետիսյանը։

Նրա խոսքով, Հայաստանում յուրաքանչյուր մարդ ամեն հաջորդ օրն ավելի վատ է ապրում, քան նախորդ օրը. «Սա փաստ է, որի մասին վկայում է նաև վիճակագրությունը։ Սա գիտի յուրաքանչյուրը։ Բայց չես կարող այդ մասին խոսել, քանի որ ի վերջո վատ ապրելն ավելի լավ է, քան հայրենազրկվելը։ Վատ ապրելը շատ ավելի լավ է, քան սեփական հայրենիքում վախվորած, անընդհատ զիջումներով, «կարող է առավոտյան զարթնենք,  ու մեր հայրենիքի մի բնակավայր էլ տեսնենք թշնամու կողմից զավթած» մտավախությամբ  ապրելը»,-ընդգծեց  բանախոսը։

Գոհատևման խնդրին եթե գումարվում է սոցիալական ու կենցաղային հարցերի չլուծվելը, ապա, ըստ Ավետիսյանի, դա բերում է առավել վատ հետևանքների, օրինակ  մեծ թափով արտագաղթի. «Իսկ մեր անվտանգության դոնորը մեր տնտեսությունն է, մարդկանց հավաքական ուժը, որ արժեք է ստեղծում, դրանով հանրային բարիք են ստեղծում, ապրելու միջավայր ձևավորում։ Ահա մեր անելիքը պետք է լինի միավորվել ու ապահովել ապրելու՝ անկախ ապրելու իրավունքի իրացումը»,-ասաց նա։

Հայաստան Թադևոս Ավետիսյան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին